Սպանություն Լոռու մարզում
Արտակարգ ՊատահարՍեպտեմբերի 20-ին սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին գործող «Պանտերա» գիշերային ակումբում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 հոգի սպանվել է:
Այս մասին տեղեկացնում է shamshyan.com կայքը:
Ոստիկաններն ու քննիչները նշված գիշերային ակումբում հայտնաբերել են սուր կտրող-ծակող առարկայի հարվածից սպանված՝ Վանաձորի բնակիչ, 26-ամյա Էդմոն Սանթրոսյանի դին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: