Դանիել Դանիելյանը նշանակվել է վարչական դատարանի դատավոր
ԻրավունքՀայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Դանիել Դանիելյանին վարչական դատարանի դատավոր նշանակելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 13-ի ԲԴԽ-37-Ո-100 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.Դանիել Դանիելյանին նշանակել վարչական դատարանի դատավոր»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: