Մխիթարյանի գոլային փոխանցումներն ու «Արսենալ»-ի հաղթանակը (տեսանյութ)
ՏեսանյութերԵվորպայի լիգայի խմբային փուլի առաջին տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը հյուրընկալեց «Վորսկլա»-ին և 4:2 հաշվով հաղթեց մրցակցին:
Խաղի 32-րդ րոպեին Պիեր Էմերի Օբամեյանգը խփեց առաջին գոլը: 48-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Դենի Ուելբեքը կրկնապատկեց իր թիմի գոլային առավելությունը:
56-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագը հերթական արդյունավետ փոխանցումը կատարեց, իսկ Օբամեյանգը իր երկրորդ գոլը խփեց:
Խաղի 74-րդ րոպեին Մեսութ Օզիլը խփեց լոնդոնցիների վերջին գոլը, իսկ 2 րոպե անց Վլադիմիր Չեսնակովը կրճատեց հաշվի տարբերությունը: Խաղավարտին հյուրերը ևս մեկ գոլ խփեցին. աչքի ընկավ Շարպար: