Երեկ Նիկոլ Փաշինյանը կրկին այցելել էր Տավուշի մարզ՝ հանդիպելու այն գյուղերի բնակիչների հետ, որոնք պատրասվում է սկուտեղի վրա մատուցել Բաքվին: Սակայն, այս անգամ ուշագրավ էր այն, թե ինչպես է Փաշինյանը հասել Տավուշ: Ճանապարհին կանգնած քաղաքացիները տեսանկարահանել էին վերջինիս կորտեժը, ավելի ճիշտ՝ դրա աստղաբաշխական մեծությունը` շուրջ 25 մեքենա: Իսկ այժմ համեմատենք, թե ինչպիսի կորտեժներով են շրջում գերտերությունների ղեկավարները: Սա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կորտեժն է, որում կարելի է հաշվել ընդամենը 7-8 ավտոմեքենա: Սա Մա...
Երեկ հայտնի դարձավ, որ մեկնարկել է Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը։ Այս տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Խաղաղապահների դուրսբերման մեկնարկի մասին ապրիլի 16-ին գրել էին նաև ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ: Նրանց տվյալներով՝ գործընթացն ընթանում է արդեն մի քանի օր։ Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում էին, որ խաղաղապահ զորախմբի առաջին անձնակազմն ու զինտեխնիկան օրեր առաջ լքել էին Դադիվանքի տարածքը։ Ուշագրավ է, որ վերջին շաբաթներին Ադրբեջանի ընդդիմադիր Դեմոկրատական ուժերի ա...
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը մեկնաբանություն է տարածել՝ ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների. Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր են տարածվում ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման վերաբերյալ, վերջերս էլ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են թուղթ, որն իբրև ապրիլի 5-ին համաձայնեցվել է Բրյուսելում: Ի՞նչ կասեք սրա մասին: Պատասխան. Իրականում Բրյուսելյան հանդիպումը Հայաստանի դիմակայունության ու տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին էր, ինչի շուրջ անտեղի...
Առողջապահության նախարարության շուրջ հաջորդ աղմուկն է բարձրանում` օր առաջ ԱԱԾ-ի ներխուժման, խուզարկումների ու «ծածկադմփոցով» փակած հարցաքննությունների դեպքերից հետո։ ԼՈՒՐԵՐ.com-ին հասած տվյալներով` ԲԿ-ներից մեծ մասին բաշխված պետպատվերը սպառվել է` այն էլ տարվա կեսին չհասած եւ անհասկանալի հանգամանքներում։ Սա նշանակում է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնույթուն եւ հետազոտություններ չեն իրականացվում որոշ ԲԿ-ներում։ Անհետաձգելի բուժօգնությունը խաթարվել է։ Տարեկան բաշխումների կտր...
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ հարկ ենք համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումը։ Այս մասին փոխանցում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը։ «Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների և նրա ազդեցության տակ գտնվող, այդ թվում նաև հանրային միջոցներով գործող լրատվամիջոցների կողմից։ Բարոյական նորմերը խախտելով՝ որ...
Կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանին Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում: Նախագիծն ընդունվեց կառավարության ապրիլի 18-ի հերթական նիստում։ Գյուրջինյանն ընտրվել է 5 տարի ժամկետով։ Դավիթ Գյուրջինյանը շնորհակալություն հայտնեց համալսարանի հոգաբարձուների խորհրդին, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, որ օգնեցին իրեն համալսարանը ճգնաժամից դուրս բերելու հարցում։