Հայտարարում եմ՝ նման բան չի եղել. Մնացականյանը՝ Ապրիլյան պատերազմին վառելիքի չարաշահումների մասին
NKԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը լրագրողների հետ զրույցում խոսելով բանակում կատարվող չարաշահումների մասին՝ նշեց. «Չարաշահումներ որտե՞ղ չեն լինում, ամեն տեղ էլ լինում են»:
Արդյո՞ք չարաշահումների բացահայտումը շատացել է նոր իշխանությունների օրոք հարցին ի պատասխան՝ Մնացականյանը նշեց, որ միշտ էլ դրան ուշադրություն է դարձվում, և միշտ էլ բացահայտումներ լինում են:
Անդրադառնալով Ապրիլյան պատերազմի ժամանակ կատարված վառելիքի չարաշահումներին՝ Մնացականյանը նշեց, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը.
«Նման բան չի եղել, բոլոր վարորդները զորացրված են հիմա, բանակում չեն, որ կաշկանդվեն: Բոլորի տեղերը գիտեք, կարող եք հարցնել: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման բան երբևիցե չի եղել: Դրանք պարզապես շահարկումներ են: Թե ում կողմից և ինչու՝ չեմ կարող ասել»,-ասաց Մնացականյանը: