00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Մարդասիրական առաքելություն իրականացնող հայ մասնագետները՝ ՍիրիայումԵվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքներըՀայ շախմատիստների ելույթները՝ «Աէրոֆլոտ օփեն»-ում 39-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել հարևանուհու ոսկյա զարդերը գողանալու համար Աշտարակում թալանել են պաշտոնյայի տունը Աղվերանում ձյան զանգվածի տակ մնացած Ֆրանսիայի քաղաքացին մահացել է Հուսով եմ՝ մեր բանակում «վախ չափելու» գործիք կա. Թևան Պողոսյան Միլիոնների հասնող արտոնություններ՝ «գոյություն չունեցող» օլիգարխներին«Արցախի հարցի լուծումը ՀՀ-ին միացումն է»․ «Կամք» ՀԿԱՄՆ-ը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. ԱՄՆ նախագահի թեկնածու Հաբարդ

GALLUP. Երևանի ավագանու ընտրություններում ձայների գերակշիռ մեծամասնությունը կստանա «Իմ քայլը»

 Երևանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը կհաղթահարեն «Իմ քալը», «Բարգավաճ Հայաստան»-ը և «Լույս»-ը. այս մասին են վկայում Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ընկերության անցկացրած հարցման արդյունքները:  

«Երևանի ավագանու ընտրություններում, հարցումների արդյունքներով, քաղաքացիների 60,6 տոկոսը  պատրաստվում է քվեարկել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի օգտին,  9.2  տոկոսը` «Բարգավաճ Հայաստան»-ի: Առաջատար եռյակում է նաև «Լույս» կուսակցությունների դաշինքը` 4.3 տոկոս ձայներով»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը:

Մանրամասնելով՝ Դաջունցը հայտնեց, որ «Ավագանու ընտրություններում որ քաղաքական ուժի օգտին եք պատրաստվում քվեարկել» հարցին հարցվածների 60.6 տոկոսը պատասխանել է, որ իր ձայնը պատրաստվում է տալ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի օգտին, 9.2 տոկոսը` «Բարգավաճ Հայաստան»-ին, «Լույս» դաշինքին` օգտին` 3.4 տոկոսը,  1.3  տոկոսը` «Երկիր Ծիրանի»-ին , 1.1 տոկոսը` «Ժառանգությանը» , 0.8 տոկոսը,  ՀՅԴ-ին,  0.7  տոկոսը` «Օրինաց Երկիր» կուսակցությանը:

«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքին պատրաստվում է ձայն տալ հարցվածների 0,7 տոկոսը, «Ռեֆորմիստների կուսակցությանը»` 0,4 , «Ժողովրդավարական ուղի» կուսակցությանը  և «Երևանցիներ» կուսակցությունների դաշինքին ` 0,4 տոկոսը և «Հայք» կուսակցությանը` 0.3 տոկոսը»,-ներկայացրեց  Դաջունցը:

Հրաժարվել է պատասխանել հարցվածների 11,6 տոկոսը, դժվարացել է պատասխանել 8.9 տոկոսը:

«Մասնագետները փորձել են նաև հրաժարվածների և պատասխանել դժվարացածների ձայները համապատասխանաբար բաշխել կուսակցությունների միջև: Արդյունքում, առանց հաշվի առնելու «դժվարանում եմ պատասխանել» և  «հրաժարվում եմ պատասխանել» տարբերակները, ստացվել է, որ 76. 3 քվեարկելու է «Իմ քայլ» կուսակցությունների դաշինքի օգտին , 11.6 տոկոսը «Բարգավաճ Հայաստան»-ի , իսկ  4.3  տոկոսը` «Լույս» կուսակցությունների դաշինքի օգտին: «Հաստատ կարող ենք ասել, որ ընտրություններում կանցնեն «Իմ քայլ» կուսակցությունների դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, միգուցե նաև «Լույս» կուսակցությունների դաշինքը` հաշվի առնելով հետազոտության սխալի տոկոսի հավանականությունը»,-նշեց Դաջունցը:

Հարցվողների 76,4 տոկոսը տեղյակ է եղել, որ սեպտեմբերի 23- ին նախատեսվում է ավագանու արտահերթ ընտրություն: 19,1  տոկոսը դժվարացել է նշել ընտրությունների անցկացման ամսաթիվը, միայն 4.5 տոկոսը տեղյակ չի եղել, որ կայանալու են Երևանի ավագանու ընտրություններ: Դաջունցը նշեց` նախորդ հարցման արդյունքների համեմատ 42.1 տոկոս աճ է գրանցվել այն հարցվողների, ովքեր տեղեկացված են ընտրությունների անցկացման օրվա մասին:

Հնչել է նաև հարց` նշել  ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններին:

«Իմ քայլ» կուսակցությունների դաշինքի անունը նշել է 83. 4 տոկոսը, 70.7 տոկոսը`  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  անունը, 28.3  տոկոսը` «Լույս դաշինք»-ի: «Օրինաց երկիր» կուսակցության անունը նշել է հարվածների 26 տոկոսը, «Երկիր Ծիրանի» կուսակցությանը`  24.8  տոկոսը, ՀՅԴ-ին` 19. 3 տոկոսը:  

Ըստ հարցումների արդյունքների` կուսակցությունների կողմից իրականացվող քարոզարշավներին հետևում է 62.4  տոկոսը: Հարցվողների 85. 5 տոկոսը տեսել, հանդիպել է «Իմ քայլը» կուսակցության քարոզարշավներին,  52.6  տոկոսը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավներին, 21.1  տոկոսը` «Երկիր Ծիրանի»-ի, 18.9  տոկոսը` «Լույս» կուսակցությունների դաշինքի, 16.3 «ժառանգության», 11.4  տոկոսը` «Օրինաց երկիր» կուսակցության քարոզարշավներին: Տոկոսները աստիճանաբար նվազել են: Հարցվողների 64.7 տոկոսը քարոզարշավներին հանդիպել է հեռուստացույցով, 24. 9 տոկոսը` «Ֆեյսբուք»-ի  էջերով , 22.5  տոկոսը` բակերում հանդիպումների շնորհիվ, 17.9 տոկոսը` «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերներով, 8 տոկոսը բուկլետներով, արտաքին գովազդով, իսկ 2.6 տոկոսը ռադիոյով:

Ուշագրավ է նաև կուսակցությունների նախընտրական ծրագրերին ծանոթացածների թիվը: 53,8 տոկոսը նշել է, որ ծանոթացել է դաշինքների նախընտրական ծրագրերին, սակայն ոչ ամբողջությամբ, այլ պարզապես որոշակի դրույթների: «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրերին ծանոթացել է հարցվածների 88.7 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրերին` 51.3 տոկոսը, «Երկիր Ծիրանի» կուսակցության ծրագրերին` 17.8 , իսկ «Լույս» կուսակցությունների դաշինքի նախընտրական ծրագրերին` 15.9 տոկոսը: Հարցվողները ծրագրերին ծանոթացել են հիմնականում հեռուստացույցի , այնուհետև «Ֆեյսբուք»-ի էջերի միջոցով: 

Կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից իրականացվող բակային հանդիպումներին մասնակցել է 16.4 տոկոսը: Նրանց 78.4 մասնակցել է «Իմ քայլ» կուսակցությունների դաշինքի հանդիպումներին, 21.2 տոկոսը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, իսկ  4.5 տոկոսը «Լույս»-ի հանդիպումներին:

Ընտրություններին միանշանակ մասնակցելու է հարցվածների 72.9 տոկոսը, ավելի շուտ մասնակցելու է  13.7  տոկոսը, ավելի շուտ չի մասնակցելու 3.6 տոկոսը, հաստատ չի մասնակցելու 8.7  տոկոսը, իսկ 1.1 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Հետազոտությունն անցկացվել է դեմ առ դեմ: Մասնակցել է 805 մարդ: Այն անցկացվել է սեպտեմբերի 18-20-ը  Երևանի բոլոր վարչական շրջաններում: Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը սակայն, հիշեցրեց`  դրանք միայն կանխատեսումներ են: Հետազոտության ընտրանքային սխալը կազմել է 3.5 տոկոս:

 

 

Լրահոս
22 Փետ
Մարդասիրական առաքելություն իրականացնող հայ մասնագետները՝ ՍիրիայումԵվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքներըՀայ շախմատիստների ելույթները՝ «Աէրոֆլոտ օփեն»-ում 39-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել հարևանուհու ոսկյա զարդերը գողանալու համար Աշտարակում թալանել են պաշտոնյայի տունը Աղվերանում ձյան զանգվածի տակ մնացած Ֆրանսիայի քաղաքացին մահացել է Հուսով եմ՝ մեր բանակում «վախ չափելու» գործիք կա. Թևան Պողոսյան Միլիոնների հասնող արտոնություններ՝ «գոյություն չունեցող» օլիգարխներին«Արցախի հարցի լուծումը ՀՀ-ին միացումն է»․ «Կամք» ՀԿՄոր անուշադրության հետևանքով 2-ամյա երեխան լվացքի փոշի է կերել և մահացել (լուսանկարներ)77 տարեկանում կյանքից հեռացել է թարգմանչուհի Մաղվալա Գեուրկովան ԱՄՆ-ը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. ԱՄՆ նախագահի թեկնածու Հաբարդ Ռազմարդյունաբերության ոլորտում «յոլա գնալով» կսպառենք ունեցած ռեսուրսը (տեսանյութ)«Այ քեզ կրքեր». Լեոնիդ Ագուտինի հրապարակումը Գարիկ Մարտիրոսյանի ծննդյան օրվա հավաքույթից (տեսանյութ) Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հակոբ Արշակյանը հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության հետ. ինչ են քննարկել Անընդունելի է գյուղատնտեսության նախարարության միավորումը ցանկացած այլ նախարարությանը. ՀՅԴ Ալեքսանդր Դյուկովը` Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահԱղվերանում լեռնագնաց է մնացել ձյան տակ «Անծուխ Հայաստան»՝ երեխային սոված թողնելու հաշվի՞նԼին Թրեյսին երդվեց ծառայել Հայաստանում որպես ԱՄՆ դեսպան Կհանդիպեմ բոլոր դատապարտյալների հետ. Արտակ Զեյնալյան Նման տեմպերով գալիք գարնան բույրը կարող է շաղախված լինել նաև վառոդով. Արմեն Աշոտյան Դպրոցական պայուսակները 2 անգամ ավելի թեթև կլինեն. Արայիկ Հարությունյան Այս տեղեկությունը փակ է. Զեյնալյանը՝ Քոչարյանի հետ հանդիպման մասին Մխիթարյանի խաղի գնահատականը (լուսանկար)Ջերմաստիճանը կնվազիԶեյնալյանը մանրամասնում է մանկապիղծի ինքնասպանության դեպքը Փաշինյանը չի զիջում. ՀԱՊԿ-ը մինչև 2020-ը կմնա առանց գլխավոր քարտուղարի. КоммерсантьՈչի՛նչ և ո՛չ ոք չի կարող մեզ հետ պահել. Էդուարդ Շարմազանով ֆեյք նյուզի հետևանքով հասարակություններում զարգանում է ավելի վտանգավոր տենդենց. Անի Սամսոնյան (տեսանյութ)70 տոկոս ունեզրկման մտադրություն. լուրջ անհանգստություն բիզնես շրջանակներումՔԿՀ-ներում 1303 դատապարտյալներից 10-ը հացադուլ են իրականացնում. Արտակ Զեյնալյան Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Երևանում գտնվող ՌԴ ՊՆ №21 դպրոցում մարզադահլիճ կկառուցվի Մխիթարյանը` «Արսենալ»-ի հաղթանակի մասին (լուսանկար)Յուրա Մովսիսյանը և Արսեն Թորոսյանը հանդիպել են«Գարշափնթի կերպար». Դիանա Գասպարյանը Կարինե Մարտիրոսյանին դատի կտաԱԺ հանձնաժողովում աշխատանքային քննարկման են հրավիրել Արտակ Զեյնալյանին (տեսանյութ)Եվրոպայի լիգա. շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները (լուսանկար)Շատ վտանգավոր տեղում ենք. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար (տեսանյութ)Վրաստանի խորհրդարանը հրաժարվեց հանցավոր հայտարարել Սաակաշվիլիի ռեժիմը Մարինա Տաշչյանը՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հանրապետությունում կան դժվարանցանելի ավտոճանապարհներԱստղագուշակ՝ փետրվարի 22-ի համարՕրվա խորհուրդըՎլադիմիր Գասպարյանը գործերից որեւէ մեկով դատավարական ոչ մի կարգավիճակ չունի. փաստաբան. «Հրապարակ» «Ժամանակ». ՀՀ իշխանությունը կդիմի ԵՏՄ«Փաստ». Ինչո՞ւ են դժգոհում ԱՊՊԱ գործակալները«Փաստ». Դավոսում ինչ-որ թեզերի շուրջ համաձայնությունների է եկել«Իրատես». Գաղտնի անդամագրվում են ՀՀԿ-ին
Ամենադիտված
Ստորագրահավաք՝ ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀորդորում եմ բոլորիդ, չօգտվել mogo.am ընկերության ծառայություններիցՀրապարակվել է Հայխնայբանկում մինչև 1993 թ. ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցողների ցանկըՍաշիկի տղա Հայկ Սարգսյանին հեղափոխական Հայկ Սարգսյանը տալու ա, անցնիԻրավիճակ է փոխվում. մեքենա պահելը ՀՀ-ում կդառնա թանկ հաճույքՕրենքի նոր նախագծով Կառավարությունը արգելում է փաստաբաններին, խորհրդատուներին և հաշվապահներին աշխատել շրջանառության հարկովՓողոցային առևտրով զբաղվողները եղել են ՀՀԿ գրասենյակում և ծնկաչոք օգնություն խնդրելԿարեն Կարապետյանը ժամանում է ՀայաստանՀամբարձումյան Սիլվային մի հատ հարցրեք՝ իր տալու տեղը չփչացա՞վ չի՞ ցավում...Անվտանգության աշխատակից չունեմ, «զոնտիկ պահող» ևս. Արարատ Միրզոյանի կինը պատասխանում է իր հասցեին հնչած քննադատություններին
«Լֆիկի փողերով առած սվիտրս լավնա, ժողովուրդ ջան» (լուսանկարներ)Ստորագրահավաք՝ ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀորդորում եմ բոլորիդ, չօգտվել mogo.am ընկերության ծառայություններիցԴալմայի մոտ «պարում են» մեքենաները (տեսանյութ)Հրապարակվել է Հայխնայբանկում մինչև 1993 թ. ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցողների ցանկըՈւ դո՞ւ ես դուխից խոսում, արա´․ Ռոբերտ Քոչարյանի որդու պատասխանը՝ «Նավակ Ճոճողի»՝ Մարտի մեկի վերաբերյալ գրառմանըՍաշիկի տղա Հայկ Սարգսյանին հեղափոխական Հայկ Սարգսյանը տալու ա, անցնիԻրավիճակ է փոխվում. մեքենա պահելը ՀՀ-ում կդառնա թանկ հաճույքՕրենքի նոր նախագծով Կառավարությունը արգելում է փաստաբաններին, խորհրդատուներին և հաշվապահներին աշխատել շրջանառության հարկով«Վառել հայերին». Ղազախստանի Կարագանդա քաղաքում բողոքի ցույցեր են (տեսանյութ)