Առաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա Զոհրաբյան Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿ Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Հայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ 

Մենք ունենք հստակ ընտրազանգված․ Վահան Բաբայան

Քաղաքական

«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանի համոզմամբ` կուսակցությունների ստացած ձայները Երևանի ավագանու ընտրություններում կարտահայտեն նոր իրավիճակը Հայաստանում և հստակ կարձանագրեն, թե որ քաղաքական ուժն ինչպիսի աջակցություն ունի։ Միևնույն ժամանակ, Բաբայանը վստահ է, որ այս ընտրությունները կանցնեն արդար և թափանցիկ։ «Մենք ինքներս էլ նույնպես մասնակցում ենք այս ընտրւթյուններին և չենք տեսել որևէ խոչընդոտ, ինչը չկար նախկինում»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Վահան Բաբայանը։ 

«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահն, ամփոփելով Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը, նշեց, որ գոհ է գործընթացից, և որ իրենց շանսերն այս ընտրություններում հաղթանակի հասնելու համար՝ շատ բարձր է գնահատում․ «Մենք միակ ուժն ենք այս ընտրություններում, որ առաջադրել ենք մի թեկնածու, որը երբևէ չի եղել քաղաքականության մեջ՝ ի դեմս Արտակ Ավետյանի: Մեր կուսակցության համամասնական ցուցակում չկան քաղաքական գործիչներ։ Այս նախընտրական քարոզարշավի ժամանակ մենք նաև փոքրիկ մոնիթորինգ ենք անցկացրել և հասկացել ենք, որ ունենք հստակ ընտրազանգված, որը շատ մեծ չէ, բայց հստակ է, և որը կընտրի մեզ նաև խորհրդարանական ընտրություններում»։

Վահան Բաբայանը վստահեցնում է, որ իրենց կուսակցության կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Արտակ Ավետյանի ֆենոմենն այն էր, որ վերջինս կարողացավ ներկայանալ հասարակ քաղաքացու պատկերացումներին համահունչ և դրանով կարողացավ շարժել մտավորականների, արվեստագետների հետաքրքրությունը, որոնք երբևէ չեն հետաքրքրվել քաղաքականությամբ։ Բաբայանն իր կուսակցության շանսերը բարձր է գնահատում մեկ այլ պատճառով եւս․ «Մենք գտնում ենք, որ հրապարակում հավաքված մարդիկ նրանք են, ովքեր ունեն այդ հնարավորությունը, իսկ մեր ընտրողները, ցավոք, ունեն հնարավորություն միայն գնալ ընտրատեղամասեր և կատարել իրենց ընտրությունը։ Մենք անհամբեր սպասում ենք ընտրությունների արդյունքներին, որպեսզի տեսնենք, թե որքան ձայներ ենք հավաքել, քանի որ սա մեր առաջին ընտրություններն են, որպես կուսակցություն»։

Բաբայանն, անդրադառնալով քաղաքական մյուս ուժերին, ասաց, որ որևէ մեկին կիրենց հակառակորդ թիմ չի տեսնում, և որ բոլորն իրենց ընկերներն ու կոլեգաներն են․ «Մենք որևէ մեկի հետ հակառակորդ կարգավիճակում չկանք և չենք էլ լինի։ Բոլորին հաջողություն ենք մաղթում և վստահեցնում ենք, որ պատրաստ ենք աջակցել ընտրվող ուժին հնարավոր ամեն ինչով»։

Քաղաքական վերջին զարգացումները տարբեր ուժերի՝ իրար վրա «ցեխ շպրտելու» պրոցեսը «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահը, որն այդ ողջ պրոցեսի ընթացքում լուռ էր, չցանկացավ մեկնաբանել, քանի որ դա «բացառապես այդ ուժերի գործն է»։ Իսկ վարչապետ Փաշինյանի այն հայտարարությունը, թե «Իմ քայլը»  դաշինքին ձայն տալով՝ քաղաքացին քվեարկում է ԱԺ-ի լուծարման օգտին, Վահան Բաբայանը կարծիք հայտնեց, որ Փաշինյանը պատասխանատու է իր արած հայտարարությունների համար, և որ գնահատականներ տվողներ անպայման կլինեն։ Բայց միևնույն ժամանակ հավելեց, որ այդ ամենը տեսանելի կլինեն արդեն այս ընտրություններում։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. ԲաքոյանՀնագետները Նախիջևանում 4 000 տարի առաջ ապրած ամազոնուհիների մնացորդներ են հայտնաբերելՀՀ-ն պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է ընթանալու․ ժողովրդավարական ուժերի համաժողով՝ նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանըՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան
Ամենադիտված