«Վանգա Ալիև». Ադրբեջանի նախագահը ծիծաղելի դրության մեջ է հայտնվել Երեւանի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ գրառման պատճառով
ՀայաստանՄեր ոչ բարեկամ երկրի նախագահ Իլհամ Ալիևը սկսել է զբաղվել գուշակություններով։ Հայաստան անվանումը գերիշխում է նրա թվիթերյան էջի գրառումներում։ Այս անգամ նա գրառում է կատարել Երեւանի դեռ չանցկացված քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ՝ քննադատելով միջազգային դիտորդների դրական արձագանքը։
«Միջազգային դիտորդների դրական արձագանքը Հայաստանի վերջին ընտրությունների վերաբերյալ պետք է ուսումնասիրվի»,-գրել է Ալիևը։
Այս գրառումը ծիծաղ է առաջացրել հետևորդների շրջանում, որոշները մեկնաբանություններ բաժնում Իլհամ Ալիևին անվանել են «Վանգա Ալիև»։
International observers’ positive reaction to the recent elections in Armenia should be investigated.
— Ilham Aliyev (@presidentaz) 22 сентября 2018 г.