Մենք կմասնակցենք խորհրդարանական արտահերթ ընտրություններին․ Րաֆֆի Հովհաննիսյան
Политические«Ժառանգության» քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Նորք Մարաշի 9/6 ընտրատեղամասում կատարեց իր ընտրությունները «հանուն ազնիվ, արժանապատիվ և առաջատար մայր քաղաքի և հայրենիքի»։ Այս մասին նա ասաց ընտրատեղամասում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ։
Անդրադառնալով խախտումներին՝ Հովհաննիսյանը նշեց, որ պետք է նվազագույնի հասցնել այդ խախատումները, որովհետև կարևոր է ոչ միայն ընտրությունների բովանդակությունը, այլ երևույթը, քաղաքացու տպավորությունը։
«Նախընտրական քարոզարշավի ժամանակ ստացել ենք ցուցակագրումների մասին տեղեկություններ ու դրանք փոխանցել իրավապահ մարմիններին»,-ասաց Հովհաննիսյանը։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ՝ Հովհաննիսյանն ասաց. «Մենք կողմնակից ենք արագացված արտահերթ ընտրություններին, ավելին, մենք կարծում էինք, որ համապետական ընտրությունները պետք է ավելի շուտ լինեին։ Մենք կմասնակցենք խորհրդարանական արտահերթ ընտրություններին»։