Ընտրություններին մասնակցել է ընտրողների 43,65 տոկոսը
ПолитическиеԵրևանում ընտրելու իրավունք ունեցող 848.343 քաղաքացուց Երևանի ավագանու ընտրություններին ընտրողների մասնակցությունը՝ ժամը 20։00-ի դրությամբ, կազմել է 43,65 տոկոս (370 323)։ Այս տվյալները ներկայացրել է ԿԸՀ-ն։
Երևանի ավագանու ընտրություններին ընտրողների մասնակցությունը՝ ըստ վարչական շրջանների
Աջափնյակ - 45,64 տոկոս,
Ավան – 46,49 տոկոս,
Արաբկիր – 43,36 տոկոս,
Դավթաշեն – 46,92 տոկոս,
Էրեբունի – 40,38 տոկոս,
Կենտրոն- 42,83 տոկոս,
Մալաթիա-Սեբաստիա - 42,22 տոկոս,
Նոր Նորք – 44,52 տոկոս,
Նորք Մարաշ – 47,01 տոկոս,
Նուբարաշեն – 45,38 տոկոս,
Շենգավիթ – 44,48 տոկոս,
Քանաքեռ –Զեյթուն 42,81 տոկոս:
Այսպիսով՝ ամենաակտիվը Նորք Մարաշ վարչական շրջանների բնակիչներն են եղել, իսկ ամենապասիվը՝ Էրեբունի վարչական շրջանի բնակիչները:
Համեմատության համար նշենք, որ 2017 թվականին կայացած Երևանի ավագանու ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 842 147 քաղաքացուց ընտրության մասնակցել է 40․99 տոկոսը (345226)։
Ստորեւ ներկայացնում ենք 2017 թվականին Երեւանի ավագանուընտրություններում նույն ժամի դրությամբ ընտրություններին մասնակցածընտրողների թիվն ըստ վարչական շրջանների.
Աջափնյակ – 45,29%,
Ավան – 52,75%,
Արաբկիր – 38,82%,
Դավիթաշեն – 43,67%,
Էրեբունի – 40,7%,
Կենտրոն– 38,52%,
Մալաթիա- Սեբաստիա – 33,28%,
Նոր Նորք – 41,04%,
Նորք Մարաշ – 50,67%,
Նուբարաշեն– 52,66%,
Շենգավիթ– 46,54%,
Քանաքեռ- Զեյթուն – 33,23%.
«Ցանկանում եմ նշել, որ սրանք դեռևս նախնական տվյալներն են, որոնք ստացվել են տարածքային ընտրական հանձնաժողովներից էլեկտրոնային եղանակով: Կեսգիշերից կսկսվի քվեարկության արդյունքների աղյուսակավորումը: Արդյունքները ստանալուն պես՝ դրանք կեսգիշերից կսկեն հրապարակվել տեղամաս առ տեղամաս: Դրանց վերաբերյալ պարբերաբար տեղեկություններ կներկայացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից: Տեղեկությունները պարբերաբար կթարմացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում»,- լրագրողներին տեղեկացրեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: