Մարգարիտ Եսայանը վթարի է ենթարկվել
BlogosphereԵրևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը մասնակցել է կոտրած ձեռքով։
ՀՀԿ-ական պատգամավորը երեկ ամուսնուն հիվանդանոցից տուն տանելու ճանապարհին վթարի է ենթարկվել ու կոտրել աջ ուսագլխի երրորդ ամրակը։
«Լավ կլինի, մեկ ամիս պիտի անշարժ պահեմ, այ դա է դժվարը, իսկ, ընդհանրապես՝ լավատեսությունը լավ բան է, սիրում եմ բոլորիդ ու կարծես արդեն պրոֆեսիոնալ ձախլիկ եմ դառնում»,- ֆեյսբուքում գրել է Եսայանը։