«Եթե դուրս մնամ, շատ կտխրեմ». Անահիտ Բախշյան
Blogosphere«Լույս» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սրտանց շնորհավորում եմ Լույս դաշինքի իմ երիտասարդ գործընկերներին, հավատում եմ իրենց կարողություններին:
Ու քանի որ դեռ հայտնի չէ, թե Լույս դաշինքի ցուցակից քանի հոգի են անցել, ես մի դիտարկում անեմ: 2017թ. ընտրությունների ժամանակ Երկիր Ծիրանին 6%-ի փոխարեն հավաքեց 7.5% ու անցավ 5 հոգով, մենք 8%-ի փոխարեն հավաքել ենք 5%, ուրեմն եթե ավելի քիչ հոգով անցնի Լույսը ու ես դուրս մնամ, իհարկե շատ կտխրեմ, որովհետև շատ եմ ուզում գործել: Առաջ Աստված»: