00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործման համար առաջարկվում է սահմանել նոր բնապահպանական հարկ. Էրիկ Գրիգորյան Մարդասիրական առաքելություն իրականացնող հայ մասնագետները՝ ՍիրիայումԵվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքներըՀայ շախմատիստների ելույթները՝ «Աէրոֆլոտ օփեն»-ում 39-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել հարևանուհու ոսկյա զարդերը գողանալու համար Աշտարակում թալանել են պաշտոնյայի տունը Աղվերանում ձյան զանգվածի տակ մնացած Ֆրանսիայի քաղաքացին մահացել է Հուսով եմ՝ մեր բանակում «վախ չափելու» գործիք կա. Թևան Պողոսյան Միլիոնների հասնող արտոնություններ՝ «գոյություն չունեցող» օլիգարխներին«Արցախի հարցի լուծումը ՀՀ-ին միացումն է»․ «Կամք» ՀԿ

Ընտրախախտում պարունակող նյութերից 16-ը վերաբերում է կրկնակի քվեարկության փորձին, իսկ 7-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն. ՔԿ ամփոփ տվյալները

 ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում և Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժիններում 2018թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 24-ի դրությամբ, ստացվել է 24 հաղորդում-ահազանգ՝ սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՔԿ տարածքային ստորաբաժանումների վարույթում գտնվող նյութերից 16-ը վերաբերում է կրկնակի քվեարկության փորձին, իսկ 7-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն:

Քվեարկության գաղտնիության 7 դեպքից երեքով քաղաքացիները քվեարկությանը մասնակցելուց հետո սոցիալական ցանցերի իրենց էջում հրապարակել են իրենց քվեաթերթիկը:

Դեպքերից մեկով սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչը զանգահարել է քաղաքացուն և հետաքրքրվել, թե ում օգտին է քվեարկել:

Հաջորդ դեպքով 7/10 ընտրատեղամասից ահազանգ է ստացվել, որ քվեարկությանը մասնակցող քաղաքացին նկարել է քվեաթերթիկը: Հիշյալ երկու դեպքով էլ նախապատրաստվում են նյութեր:

Քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքով քննության է առնվել «Hetq.am» կայքում հրապարակված՝ «2/46 տեղամասի քվեախցիկին նայող տեսախցիկ կա» և «Վիճաբանություն 10/22 ընտրատեղամասում. կինն ամուսնու հետ մտել է քվեախցիկ» վերտառությամբ հոդվածները:

«2/46 տեղամասի քվեախցիկին նայող տեսախցիկ կա» վերտառությամբ հրապարակման ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2/46 ընտրատեղամասն այնպես է կահավորված, որ քվեախցիկի անմիջապես վերևում տեսանելի է առաստաղին ամրացված տեսախցիկը: Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ թիվ 2/46 ընտրատեղամասում՝ քվեախցիկների հետևի պատի վերին անկյունում, տեղադրված տեսախցիկի օբյեկտիվը փակված-ծածկված է թղթով և կպչուն ժապավենով: Պարզվել է, որ օբյեկտիվը ուղղված է դեպի դպրոցի աստիճանները, այլ ոչ թե՝ քվեախցիկները, միաժամանակ՝ այն միացված չէ սնուցման համակարգին և լարումը բացակայում է:

«Վիճաբանություն 10/22 ընտրատեղամասում. կինն ամուսնու հետ մտել է քվեախցիկ»  վերտառությամբ հոդվածի վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում հայտնի է դարձել, որ ընտրատեղամաս է եկել 80-85 տարեկան տղամարդ և շուրջ 70 տարեկան կին, ովքեր, ինչպես հետագայում հայտարարել են, ամուսիններ են: Կինն ընտրությանը մասնակցելուց հետո երկրորդ անգամ մտել է ընտրական տեղամաս և ամուսնուն ուղեկցել քվեախցիկ: Տվյալ ընտրատեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանները բացատրություն են տվել, որ հիշյալ կնոջ կողմից ամուսնուն ընտրելու հետ կապված որևէ խոսակցություն, ուղղորդում չի եղել և կինը, հնարավոր է, քվեախցիկ է մտել՝ ամուսնուն օգնելու նպատակով:

Արձանագրված 16 կրկնակի քվեարկության դեպքերից 3-ը տեխնիկական խնդիրների պատճառով են. 12-ը՝ անուշադրության: Արձանագրված մյուս 2 դեպքով քաղաքացիներն ընտրատեղամաս են ներկայացել երկրորդ անգամ և փորձել մասնակցել քվեարկությանը:

Հիշյալ երկու դեպքով էլ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս
22 Փետ
Պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործման համար առաջարկվում է սահմանել նոր բնապահպանական հարկ. Էրիկ Գրիգորյան Մարդասիրական առաքելություն իրականացնող հայ մասնագետները՝ ՍիրիայումԵվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքներըՀայ շախմատիստների ելույթները՝ «Աէրոֆլոտ օփեն»-ում 39-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել հարևանուհու ոսկյա զարդերը գողանալու համար Աշտարակում թալանել են պաշտոնյայի տունը Աղվերանում ձյան զանգվածի տակ մնացած Ֆրանսիայի քաղաքացին մահացել է Հուսով եմ՝ մեր բանակում «վախ չափելու» գործիք կա. Թևան Պողոսյան Միլիոնների հասնող արտոնություններ՝ «գոյություն չունեցող» օլիգարխներին«Արցախի հարցի լուծումը ՀՀ-ին միացումն է»․ «Կամք» ՀԿՄոր անուշադրության հետևանքով 2-ամյա երեխան լվացքի փոշի է կերել և մահացել (լուսանկարներ)77 տարեկանում կյանքից հեռացել է թարգմանչուհի Մաղվալա Գեուրկովան ԱՄՆ-ը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. ԱՄՆ նախագահի թեկնածու Հաբարդ Ռազմարդյունաբերության ոլորտում «յոլա գնալով» կսպառենք ունեցած ռեսուրսը (տեսանյութ)«Այ քեզ կրքեր». Լեոնիդ Ագուտինի հրապարակումը Գարիկ Մարտիրոսյանի ծննդյան օրվա հավաքույթից (տեսանյութ) Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հակոբ Արշակյանը հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության հետ. ինչ են քննարկել Անընդունելի է գյուղատնտեսության նախարարության միավորումը ցանկացած այլ նախարարությանը. ՀՅԴ Ալեքսանդր Դյուկովը` Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահԱղվերանում լեռնագնաց է մնացել ձյան տակ «Անծուխ Հայաստան»՝ երեխային սոված թողնելու հաշվի՞նԼին Թրեյսին երդվեց ծառայել Հայաստանում որպես ԱՄՆ դեսպան Կհանդիպեմ բոլոր դատապարտյալների հետ. Արտակ Զեյնալյան Նման տեմպերով գալիք գարնան բույրը կարող է շաղախված լինել նաև վառոդով. Արմեն Աշոտյան Դպրոցական պայուսակները 2 անգամ ավելի թեթև կլինեն. Արայիկ Հարությունյան Այս տեղեկությունը փակ է. Զեյնալյանը՝ Քոչարյանի հետ հանդիպման մասին Մխիթարյանի խաղի գնահատականը (լուսանկար)Ջերմաստիճանը կնվազիԶեյնալյանը մանրամասնում է մանկապիղծի ինքնասպանության դեպքը Փաշինյանը չի զիջում. ՀԱՊԿ-ը մինչև 2020-ը կմնա առանց գլխավոր քարտուղարի. КоммерсантьՈչի՛նչ և ո՛չ ոք չի կարող մեզ հետ պահել. Էդուարդ Շարմազանով ֆեյք նյուզի հետևանքով հասարակություններում զարգանում է ավելի վտանգավոր տենդենց. Անի Սամսոնյան (տեսանյութ)70 տոկոս ունեզրկման մտադրություն. լուրջ անհանգստություն բիզնես շրջանակներումՔԿՀ-ներում 1303 դատապարտյալներից 10-ը հացադուլ են իրականացնում. Արտակ Զեյնալյան Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Երևանում գտնվող ՌԴ ՊՆ №21 դպրոցում մարզադահլիճ կկառուցվի Մխիթարյանը` «Արսենալ»-ի հաղթանակի մասին (լուսանկար)Յուրա Մովսիսյանը և Արսեն Թորոսյանը հանդիպել են«Գարշափնթի կերպար». Դիանա Գասպարյանը Կարինե Մարտիրոսյանին դատի կտաԱԺ հանձնաժողովում աշխատանքային քննարկման են հրավիրել Արտակ Զեյնալյանին (տեսանյութ)Եվրոպայի լիգա. շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները (լուսանկար)Շատ վտանգավոր տեղում ենք. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար (տեսանյութ)Վրաստանի խորհրդարանը հրաժարվեց հանցավոր հայտարարել Սաակաշվիլիի ռեժիմը Մարինա Տաշչյանը՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հանրապետությունում կան դժվարանցանելի ավտոճանապարհներԱստղագուշակ՝ փետրվարի 22-ի համարՕրվա խորհուրդըՎլադիմիր Գասպարյանը գործերից որեւէ մեկով դատավարական ոչ մի կարգավիճակ չունի. փաստաբան. «Հրապարակ» «Ժամանակ». ՀՀ իշխանությունը կդիմի ԵՏՄ«Փաստ». Ինչո՞ւ են դժգոհում ԱՊՊԱ գործակալները«Փաստ». Դավոսում ինչ-որ թեզերի շուրջ համաձայնությունների է եկել
Ամենադիտված
Ստորագրահավաք՝ ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀորդորում եմ բոլորիդ, չօգտվել mogo.am ընկերության ծառայություններիցՀրապարակվել է Հայխնայբանկում մինչև 1993 թ. ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցողների ցանկըՍաշիկի տղա Հայկ Սարգսյանին հեղափոխական Հայկ Սարգսյանը տալու ա, անցնիԻրավիճակ է փոխվում. մեքենա պահելը ՀՀ-ում կդառնա թանկ հաճույքՕրենքի նոր նախագծով Կառավարությունը արգելում է փաստաբաններին, խորհրդատուներին և հաշվապահներին աշխատել շրջանառության հարկովՓողոցային առևտրով զբաղվողները եղել են ՀՀԿ գրասենյակում և ծնկաչոք օգնություն խնդրելԿարեն Կարապետյանը ժամանում է ՀայաստանՀամբարձումյան Սիլվային մի հատ հարցրեք՝ իր տալու տեղը չփչացա՞վ չի՞ ցավում...Անվտանգության աշխատակից չունեմ, «զոնտիկ պահող» ևս. Արարատ Միրզոյանի կինը պատասխանում է իր հասցեին հնչած քննադատություններին
«Լֆիկի փողերով առած սվիտրս լավնա, ժողովուրդ ջան» (լուսանկարներ)Ստորագրահավաք՝ ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀորդորում եմ բոլորիդ, չօգտվել mogo.am ընկերության ծառայություններիցԴալմայի մոտ «պարում են» մեքենաները (տեսանյութ)Հրապարակվել է Հայխնայբանկում մինչև 1993 թ. ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցողների ցանկըՈւ դո՞ւ ես դուխից խոսում, արա´․ Ռոբերտ Քոչարյանի որդու պատասխանը՝ «Նավակ Ճոճողի»՝ Մարտի մեկի վերաբերյալ գրառմանըՍաշիկի տղա Հայկ Սարգսյանին հեղափոխական Հայկ Սարգսյանը տալու ա, անցնիԻրավիճակ է փոխվում. մեքենա պահելը ՀՀ-ում կդառնա թանկ հաճույքՕրենքի նոր նախագծով Կառավարությունը արգելում է փաստաբաններին, խորհրդատուներին և հաշվապահներին աշխատել շրջանառության հարկով«Վառել հայերին». Ղազախստանի Կարագանդա քաղաքում բողոքի ցույցեր են (տեսանյութ)