Հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ, երջանիկ եմ, որ ձեր մի մասնիկն եմ. Հայկ Մարության
ԼուսանկարներԵրևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել.
«Սիրելի հայրենակիցներ ջան, սիրելի երևանցիներ ջան, հարազատներ ջան: Այս հաղթանակը մեր թիմի հաղթանակը չէ: Սա միայն ու միայն մեր ժողովրդի հաղթանակն է, որն ապացուցեց ամբողջ աշխարհին, որ միասնական և վճռական է ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարհին:
Հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ, երջանիկ եմ, որ ձեր մի մասնիկն եմ:
Շնորհակալ եմ վստահության համար: Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել Ձեզ, որպեսզի մեր Երևանը միասին դարձնենք մեր երազանքների քաղաքը»,-գրել է Հայկ Մարությանը: