Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 23-ամյա երիտասարդ
ՀայաստանՍեպտեմբերի 22-ին, ժամը 20։30-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել 22-ամյա մի քաղաքացուհի ու հայտնել, որ ժամեր առաջ, Առինջում գտնվող տոնավաճառի ետնամասում դանակի սպառնալիքով իրենից հափշտակել են շուրջ 8500 ամերիկյան դոլար։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կոտայքի ոստիկանները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ավազակային հարձակումը կատարած անձին արագ հայտնաբերելու ուղղությամբ։ Արդյունքում պարզվել է, որ դանակի սպառնալիքով գումարը տուժածից հափշտակել է աբովյանցի՝ 23-ամյա Ռոմեն Հովհաննիսյանը։ Նա հայտնաբերվել է Ծաղկաձոր քաղաքում և ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։
Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է ծալովի դանակ և հափշտակված գումարի մի մասը։
Քննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: