00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ավան վարչական շրջանի մի շարք թաղամասերի գազամատակարարումը դադարեցվելու է Չփորձե′լ մեզ հետ լուսանկարվելով՝ պաշտոն ստանալ․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) ԱԺ-ում մեկնարկել է ՍԴ դատավորի ընտրության փակ քվեարկությունը (տեսանյութ, լուսանկարներ) Այստեղ եմ իսպանական փորձը հայ մասնագետներին փոխանցելու համար. Վիսենտե դել Բոսկե«Տորոնտո»-ի չեմպիոնական շքերթի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել (տեսանյութ)ՔՊ-ում ով ինչ վերելք ու անկում է գրանցել Երեկվա և այսօրվա միջև ես ընտրում եմ վաղը․ Արման Բաբաջանյան (տեսանյութ) ՊԲ-ում զորավարժությունները շարունակվում են (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի հետ գործընկերությունը ինչ-որ կերպ կաշկանդո՞ւմ է Ձեզ լինել ընդդիմություն (տեսանյութ)«Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցները կանխել են թմրամիջոցի իրացումը

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը ներկայացրել է կարճաժամկետ դիտորդական առաքելության եզրակացությունները

2018 թ. սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու ընտրությունների քվեարկության օրը «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը կարճաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացրել Երևան քաղաքի 95 ընտրական տեղամասերում և բոլոր 10 Տարածքային ընտրական հանձնաժողովներում: Միաժամանակ ընտրական տեղամասերից դուրս իրավիճակն ուսումնասիրելու, ինչպես նաև առանձին դիտարկվող տեղամասերում առաջացող խնդիրների կանխման և լուծման նպատակով գործել են 17 դիտորդական շրջիկ խմբեր: Առաքելության մեջ ներգրավված է եղել շուրջ 230 դիտորդ:

Ինչպես տեղեկացրին «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքից, դիտարկված տեղամասերում ձեռք բերված տեղեկությունների համաձայն արձանագրվել է հետևյալ իրավիճակը:

Քվեարկության ընթացքում տեղամասերի ներսում

Ընտրողների կողմից քվեաթերթիկները քվեախցիկներից դուրս լրացնելու կամ ծրարի մեջ դնելու դեպքեր արձանագրվել են դիտարկված տեղամասերի 24%֊ում։ 2017թ․ այդպիսի դեպքեր եղել են 77%-ում: Քվեարկության խցիկ մի քանի անձի միաժամանակ մուտքի դեպքեր արձանագրվել են դիտարկված տեղամասերի 10%֊ում։ Նույն խախտումը նախորդ տարի արձանագրվել է դիտարկված տեղամասերի 52%-ում: Ընտրողների կողմից քվեարկելուց հետո քվեարկության մասին որևէ մեկին տեղեկացնելու կամ ուղղակի բարձրաձայնելու դեպքեր արձանագրվել են դիտարկված տեղամասերի 32%-ում։ Դրանց մեծ մասը եղել են հեղափոխական կամ «Իմ քայլը» դաշինքի հետ կապված արտահայտություններ, օր՝․ «Քայլ արա», մերժիր Սերժին», «Նիկոլ, առաջ» և այլն, մի մասը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին և մեկը՝ «Օրինաց Երկիր» կուսակցության օգտին։ Նախորդ տարի նման դեպքեր գրանցվել էին տեղամասերի 37%-ում: Ստորագրված ընտրացուցակներին ծանոթանալու և այդ տեղեկատվությունը դուրս բերելու դեպքեր գրանցվել են դիտարկված 6 տեղամասում, որոնցից 6/52֊ում արձանագրվել է 4 անգամ։ Տեղամասերից մեկում ցանկերին ծանոթացել է «Իմ քայլը» դաշինքի վստահված անձը, ևս 3-ում Ծառուկյան դաշինքից ներկայացված հանձնաժողովի անդամները։ Մեկ դեպքում ծանոթացել է ընտրողը՝ փնտրելով ընտանիքի անդամներին։ Նախորդ տարի այդպիսի դեպքեր գրանցվել են տեղամասերի 35%-ում: Քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք չունեցող անձինք եղել են դիտարկված տեղամասերի 29%֊ում, որոնցից 8-ում եղել են դիտորդի համար անհայտ անձինք, 8 լրացուցիչ վստահված անձ և 7 ոստիկան, որոնք չեն եղել ընտրող և չեն հրավիրվել քվեասենյակ հանձնաժողովի նախագահի կողմից, 3 ավագանու թեկնածու։ Նախորդ տարի այլ անձանց ներկայություն արձանագրվել է դիտարկված տեղամասերի 28%-ում, իսկ հետագա ուսումնասիրությունից պարզվել է, որ քվեասենյակներում ներկա են եղել ԿԸՀ կողմից չհավատարմագրված դիտորդներ: Արդյունքում 2017թ․ քվեասենյակում գտնվելու իրավունք չունեցող անձինք նկատվել են դիտարկված տեղամասերի 37%֊ում։ Տեղամասում վկայականը տեսանելի չկրող անձինք նկատվել են դիտարկված տեղամասերի 23%-ում, և դա վերաբերել է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին։ 2017թ․ նման դեպքեր տեղի են ունեցել դիտարկված տեղամասերի 41 %-ում: Դիտորդների իրավունքների խախտումներ գրանցվել են դիտարկված տեղամասերի 12%֊ում, որը բացարձակ թվով հավասար է նախորդ տարվա ցուցանիշին, սակայն ակնհայտ է խախտումների վտանգավորության նվազումը։ Մասնավորապես՝ սպառնալիքներ դիտորդների նկատմամբ գրանցվել են երկու տեղամասում, որոնցից մեկը՝ նախկին ՀՀԿ աջակից, ներկայումս ԲՀԿ վստահված անձ ներկայացող անձի կողմից, մյուսը 3/19 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից, որը դիտորդի արտաքին տեսքի պատճառով տեղամասում ստեղծել է այնպիսի իրավիճակ, որ վերջինս ստիպված է եղել լքել տեղամասը։ Նախորդ տարի քվեարկության օրվա ընթացքում «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնող դիտորդների նկատմամբ սպառնալիքներ են եղել 5 տեղամասերում, իսկ 2 տեղամասում դիտորդներինկատմամբ կիրառվել էր բռնություն: Ընդհանուր առմամբ վիճաբանություններ գրանցվել են դիտարկված տեղամասերի 24%-ում, որոնց ոստիկանությունը հիմնականում չի միջամտել։ Նախորդ տարի վիճաբանություններ գրանցվել էին դիտարկված տեղամասերի 37%֊ում։ Տեղամասային կենտրոնից դուրս վիճաբանություն գրանցվել է դիտարկված տեղամասերի 5%֊ում՝ նախորդ 22%֊ի համեմատ։ Ինչպես նախորդ տարի, էլեկտրոնային գրանցման սարքի հետ կապված խնդիրներ գրանցվել են դիտարկված գրեթե բոլոր տեղամասերում:

Քվեարկության ընթացքում տեղամասերի շրջակայքում

Դիտարկված տեղամասային կենտրոնների 6%֊ի շուրջ կամ անմիջապես մուտքի մոտ առկա են եղել ընտրողներին որևէ կուսակցության/դաշինքի օգտին կողմնորոշող միջոցառումներ՝ ԲՀԿ֊ի, «Լույս» դաշինքի, ՀՅԴ֊ի, «Իմ Քայլը» դաշինքի և «Օրինաց Երկիր» կուսակցության վերաբերյալ։ Նախորդ տարի նման դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասային կենտրոնների 22%-ում՝ բացառապես ՀՀԿ֊ի օգտին: Մարդկանց խմբերով երթուղային տաքսիներով կամ այլ մեքենաներով տեղամասային կենտրոն տեղափոխելու 15 դեպք է նկատվել դիտարկված տեղամասերի 10%-ում։ Նախորդ տարի նմանատիպ բազմաթիվ դեպքեր նկատվել են դիտարկված տեղամասերի 33%-ում: Տեղամասային կենտրոնի հարակից տարածքում մարդկանց կուտակումներ նկատվել են դիտարկված տեղամասերի 13%֊ում։ Նախորդ տարի նման դեպքեր արձանագրվել էին դիտարկված ետղամասերի 40%֊ում։

Քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում

  1. Դիտարկված տեղամասերից երկուսում եղել է մեկական ծրար, որոնցում երկու քվեաթերթիկ է եղել։ Քվեարկության օրը լրագրողների, դիտորդների և ընտրական գործընթացի մյուս մասնակիցների նկատմամբ բռնության դեպքեր դիտարկված տեղամասերում չեն գրանցվել: Ամփոփելով դիտարկման նախնական արդյունքները՝ «Անկախ դիտորդ» դաշինքն արձանագրել է . 1 Քվեարկությունը տեղի է ունեցել ցածր, բայց ազատ մասնակցության պայմաններում: 2. Ի տարբերություն Երևանի ավագանու նախորդ ընտրությունների՝ հասարակական կազմակերպությունների անունից որպես դիտորդ հանդես եկող, սակայն՝ թեկնածուների շահերը ներկայացնող անձինք չեն նկատվել, սակայն մի քանի տեղամասերում նկատվել է մեկ չհավատարմագրված լրատվամիջոց` Պրեսս N9: 3. Նախընտրական քարոզչության ընթացքում բացահայտված խախտումների և չարաշահումների վերացման ուղղությամբ իրավասու մարմինները՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ՀՀ Ոստիկանությունը, այլ իրավապահ մարմիններ ցուցաբերել են ավելի ակտիվ գործունեություն: 4. Քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում, քվեաթերթիկների հաշվարկման փուլում թվաբանական կեղծիքներ չեն գրանցվել: 5. Քվեարկության մասնակցության և ձայների բաշխման պաշտոնական տվյալներում օրինաչափության վիճակագրական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ձայների բաշխվածությունը հնարավորինս համաչափ է: Այս տարի «Անկախ դիտորդ» դաշինքն իրականացրել է նաև նախընտրական քարոզարշավի մեդիամոնիթորինգ, որի արդյունքում պարզվել է, որ հեռուստաալիքները և առցանց լրատվամիջոցներն ակտիվ լուսաբանել են այդ ընթացքը: Երկու հարթակներում էլ քարոզարշավի լուսաբանման ակնհայտ կողմնակալության դեպքեր ընդհանուր առմամբ չեն հայտնաբերվել:  Այնուամենայնիվ չի կարելի ասել, որ այդ հարթակներում հակաքարոզչություն չի իրականացվել, պարզապես դրանք եղել են հիմնականում այնպիսի հայտարարությունների միջոցով, որոնցում անուններ չեն հիշատակվում, բայց ակնհայտորեն սլաքներն ուղղվում են այս կամ այն շրջանակին: Հակաքարոզչության այս մեթոդն առավել կիրառելի է եղել Facebook սոցիալական հարթակում: Դիտարկումների արդյունքում «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը եզրակացրել է, որ 2018թ. սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու ընտրություններն անցել են ժողովրդավարական ընտրությունների կարևորագույն սկզբունքների պահպանմամբ:
Լրահոս
18 Հուն
Ավան վարչական շրջանի մի շարք թաղամասերի գազամատակարարումը դադարեցվելու է Չփորձե′լ մեզ հետ լուսանկարվելով՝ պաշտոն ստանալ․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Մարզերում և Երևանում մինչև 6 ժամ լույս չի լինի ԱԺ-ում մեկնարկել է ՍԴ դատավորի ընտրության փակ քվեարկությունը (տեսանյութ, լուսանկարներ) «Ինչպես հոբբին դարձնել եկամտաբեր». Women Talks-ի հերթական միջոցառումն անդրադարձել է հաջողության հասնելու բանաձևին Բոլոր տարբերակներից ընտրել եք վատագույնը․ Տարոն Սիմոնյան (տեսանյութ)Այստեղ եմ իսպանական փորձը հայ մասնագետներին փոխանցելու համար. Վիսենտե դել ԲոսկեԻշխանությունը կորցնում է հասարակության հետ կապը և սկսել է հենվել ոստիկանության վրա. Մենուա Հարությունյան (տեսանյութ)«Տորոնտո»-ի չեմպիոնական շքերթի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել (տեսանյութ)ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ձերբակալվել էՔՊ-ում ով ինչ վերելք ու անկում է գրանցել Երեկվա և այսօրվա միջև ես ընտրում եմ վաղը․ Արման Բաբաջանյան (տեսանյութ) ՊԲ-ում զորավարժությունները շարունակվում են (տեսանյութ) Մրգաստանի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել յուրացումներ կատարելու համար Նիկոլ Փաշինյանի հետ գործընկերությունը ինչ-որ կերպ կաշկանդո՞ւմ է Ձեզ լինել ընդդիմություն (տեսանյութ)«Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցները կանխել են թմրամիջոցի իրացումը Ժամանակը ցույց կտա՝ Արմեն Սարգսյանի քայլը պետականամետ էր, թե՝ ոչ․ Լիլիթ Մակունց (տեսանյութ) Կներկայանա՞ Գագիկ Ծառուկյանը Քննչական կոմիտե 2-րդ ծանուցագիրը ստանալուց հետո (տեսանյութ)Արցախում 25-ամյա զինծառայող է մահացել ԲՀԿ-ն ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի ընտրությանն ազատ քվեարկելու որոշում է կայացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է դառնա մեր համազգային բյուջեն. Նիկոլ Փաշինյան Նազիկ Ամիրյանը դիմել է ոստիկանություն Վահե Գրիգորյանն անցել է փշոտ ճանապարհ, և այսօրվա հիստերիան բնական է. իմքայլական պատգամավոր (տեսանյութ)Շահագործման հանձնվեց Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի նոր կայանը Արթուր Հովհաննիսյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի պարտականությունները Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր աշխատանքն այս Սահմանադրությամբ և այս իրավական համակարգով (տեսանյութ)Ողջաբերդցիները Ռոմանոս Պետրոսյանից պահանջում են լուծել սողանքների հարցը. ՈՒՂԻՂԴժնդակ ժամանակներ են սպասվումՈւսումնասիրում էի Ձեր կենսագրությունը և մի հետաքրքիր փաստ տեսա. Գորգիսյան (տեսանյութ)Դադարեցնում եմ Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարի իմ լիազորությունները. Մխիթար Հայրապետյան. ՈՒՂԻՂ «Սահմանադրական դատարանի անդամի ընտրություն» տրագիկոմեդիայի վերջին արարըՉիլիի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով (տեսանյութ)Հենրիխ Մխիթարյանի ու Բեթի Վարդանյանի պարը (տեսանյութ)Դատավորներն ընկերներ չեն ունենում․ Վահե Գրիգորյան (տեսանյութ)48-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով Կիևյան կամրջից (լուսանկար) «Հայաստան» համահայկական հիմնադրամը չպետք է ասոցացվի դրամահավաք կառույցի հետ. Արմեն Սարգսյան ԱԺ-ն Սերգեյ Բագրատյանի 2 օրենսդրական նախաձեռնությունները չընդգրկեց նիստերի օրակարգում Բողոքի ակցիա՝ ընդդեմ ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի առաջադրման (տեսանյութ)Մահացած տղամարդու հարազատները վնասել են շտապօգնության մեքենան. կա բերման ենթարկված ԱԺ-ում քննարկվում է ՀՀ Սահմանադրական դատավորի ընտրության հարցը․ ՈՒՂԻՂՄանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց վերաքննիչ բողոքը Նոր տեսանյութ՝ Հենրիխ Մխիթարյանի հարսանիքից. երգում է Ալ ԲանոնԱստղագուշակ՝ հունիսի 18-ի համարՄեկնարկել է ԱԺ քառօրյան․ ՈՒՂԻՂ Օրվա խորհուրդը Խորհրդարանում մեծ ճակատամարտ է սպասվում. «Հրապարակ» «Ժողովուրդ». Զաքար Հովհաննիսյանի սպանության գործով ցուցմունք են տվել «Հրապարակ». Բակո Սահակյանի գլխին նոր սեւ ամպեր են կուտակվում «Իրատես». Փաշինյանը վրե՞ժ է «լուծում» Սասուն Միքայելյանից«Ժողովուրդ». ՔՊ համաժողովի ինտրիգներն ու անակնկալները
Ամենադիտված
«Հենց իմացավ, որ գեյ եմ, թևիցս բռնեց ու քարշ տվեց կոմիսարի մոտ». ԼԳԲՏ անձինք՝ բանակումՌուբեն Հայրապետյանին ուղեկցող ավտոմեքենան մահացու վրաերթի է ենթարկել պայմանագրային զինծառայողին. Armtimes.comՌոբերտ Քոչարյանը ընտանիքի հետ ընթրում է Երևանի սրճարաններից մեկում (լուսանկարներ)Ռոբերտ Քոչարյանը որդու և թոռնիկների հետ թութ է ուտում (լուսանկարներ)Երևանում սպանել են տաքսու վարորդին, երբ վերջինս արգելել է մեքենայում ծխելՆիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը հանդիպել են (տեսանյութ) «Դվինում» նշում են Ռուսաստանի օրը, ներկա է հայ քաղաքական էլիտան. «Hraparak.am»Առաջին կադրերը` Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի հարսանիքիցՀայրն անտառում հայտնաբերել է 34-ամյա որդու դինՀունիսի 14-ից Սևան կարելի է գնալ էլեկտրագնացքով
Ինչպես են «գրոհում» Երևանի 2800-ամյակի այգու արձանների վրա (տեսանյութ) Խաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինՍպանության նախաձեռնողն անձամբ՝ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն էր Հինգ բան, որ կինն ուզում է անկողնում, բայց չի ասում «Հենց իմացավ, որ գեյ եմ, թևիցս բռնեց ու քարշ տվեց կոմիսարի մոտ». ԼԳԲՏ անձինք՝ բանակումՄարդը դուրս է գալիս հրապարակ և իրեն երկրի ղեկավար հայտարարում, դա նորմա՞լ է. Պուտին Շարմազանովը երգում է, Սերժ Սարգսյանը՝ ծափ տալիս (տեսանյութ) Էս ջուրը կշփեմ երեսիդ, տեղումդ կմնաս. Ռուբեն Հակոբյանի բարկացած պատասխանը` Պետրոս Ղազարյանին (տեսանյութեր)Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ. ադրբեջանցի զինվորների գրառումը (լուսանկար)Նոր տեսանյութ` Սիս գյուղի հայտնի տղայի մասնակցությամբ
Ինչպես են «գրոհում» Երևանի 2800-ամյակի այգու արձանների վրա (տեսանյութ) Միհրան Պողոսյանն ասել է, թե Փաշինյանն ինչքան գումար է իրենից ուզել «Ուրեմն Գաբառի էդքան արածը...». հայտնի է, թե ում հետ էր վիճաբանում Սպիտակցի ՀայկոնԽաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինԻնչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Սարսափելի կադրեր` «Շերեմետևո» օդանավակայանից․ ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռի աստիճաններից (տեսանյութեր)Քաշքշոց ու հայհոյանքներ՝ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ (տեսանյութ) Դմիտրի Մեդվեդևը կոպիտ հումորով ընդհատում է Փաշինյանին (տեսանյութ)Անգամ չգիտենք՝ մեծի արած է, թե փոքրի. Բաղրամյանում շոկի մեջ են 13-ամյա երեխայի հղիության լուրիցԻնչ տեսք ունի այսօր Արամ Ասատրյանի հետ «Հայ ես դու, հայ եմ ես» երգը կատարող աղջիկը (տեսանյութ)