00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ ՔԿ–ի տարածած տեղեկությունները զրպարտություն են. Տիգրան Աթանեսյան Նոր ռուսական սպառազինությունը աշխարհում նմանը չունի. ՊուտինՊՆ պարզաբանումը վիրավոր զինծառայողների վերաբերյալ Շոու-բիզնեսի ներկայացուցիչներին ՊԵԿ-ը հորդորում է ինքնահայտարարագրել եկամուտները Մեր կուսակցությունը 6 ամիս առաջ ուղղվելու շանս ուներ. Լեռնիկ Ալեքսանյան«Սմարթ Քոնսթրաքշն»-ը ստիպված է վերադարձնել BMW-ից գողացած 350.000 դոլարը. Ջաբեր Ալմարզուքի ՊԵԿ-ը բացահայտել է հարկերից խուսափելու հերթական խոշոր դեպքը ՀԱՊԿ քարտուղարի Բելառուսի թեկնածուն Ալիևի մտերիմն է Դրամի արժեզրկում Հայաստանում չի սպասվում Հունվարին տհաճ անակնկալնե՞ր են սպասվում

Միջազգային վարկի ապահովման դիտակետից. Շահան Գանտահարյանի անդրադարձը Երևանի ավագանու ընտրություններին միջազգային արձագանքին

Երեւանի ավագանու ընտրությունները ներհայաստանյան առումով դեռեւս կքննարկվեն՝ մասնակցության համեմատությունը, ճշգրիտ տվյալների հիման վրա ավագանու նախորդ ընտրությունների մասնակցության քանակը, համապետական  եւ համայնքային ընտրությունների մասնակցության շարժառիթների տարբերությունները եւ յուրաքանչյուր քաղաքական ուժի նախապես ապահոված քվեների չափն ու հետհեղափոխական իրավիճակում յուրաքանչյուրի նկատմամբ ժողովրդային ընկալելիության խնդիրները։

Անկախ ներքին հարթությունում գոյություն ունեցող տարատեսակ մեկնաբանություններից, կա մանավանդ արդար ընտրություններին մասնակցած լինելու թե՛ ժողովրդային եւ թե՛ քաղաքական ընդհանուր համոզվածություն։  

Ահա այստեղ է, որ ներհայաստանյան կարեւորագույն համայնքի ընտրությունները իրենց  վրա են կենտրոնացնում արտաքին գնահատականների պաշտոնական արձագանքները։ Միջազգային ընտանիքի տարբեր ներկայացուցիչներ հաստատում եւ դեռեւս տարբեր առիթներով պիտի հաստատեն ընտրական մշակույթի նոր թռիչք արձանագրելու փաստը մեր երկրում։

Բացարձակ պարզամտությամբ չպետք է մոտենալ, իհարկե, նման գնահատականների ապաքաղաքական լինելուն։ Դիտորդների, միջազգային կառույցների, գերտերությունների արտաքին գործերի գերատեսչական բաժանմունքների հայտարարությունները նկատում են եւ համապատասխան արժեւորում այն՝ ինչ որ իրենք ուզում են նկատել եւ, բնականաբար, չեն նկատում՝ այն ինչը չեն ուզում նկատել։

Թվում է այս դեպքում, որ մեր երկրի ժողովրդավարացմանը միտող քայլերը մանրադիտակի տակ են առնվել։ Եւ գեթ դեկլարատիվ մակարդակի վրա իրադարձություններն ստանում են դրական արձագանքներ։ Թե՛ թաւշյա հեղափոխությունը, թե՛ կոռուպցյայի դեմ պայքարը եւ թե՛ այժմ էլ ավագանու ընտրությունները իրենց վրա են հրավիրել ինչպես գերտերությունների, այնպես էլ միջազգային ընտանիքի հետ առնչություն ունեցող տարբեր համաժողովների  ուշադրությունը։

Դեկլարատիվ մակարդակի միջազգային ընդհանուր դրական մթնոլորտի ցուցանիշներից կարելի է համարել Եւրախորհրդարանի բանաձեւը, ՄԱԿ-ի առաջին դեմքի հայաստանյան իրադարձություններին տված աննախադեպ գնահատականը, պատմական ակնարկներով Թուրքիայի եւ Ադրբեջանի տարածքային խնդիրների ուղղությամբ նուրբ ուղերձներ փոխանցող ԱՄՆ նախագահի եւ Մեծ Բրիտանիայի թագուհու՝ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով հղած շնորհաւորագրերը։ Բնականաբար դրանք բոլորը ունեն նաեւ աշխարհաքաղաքական-տարածաշրջանային ենթաշարժառիթներ, որոնք կգան լրացնելու դեպի Երեւան դրական ազդակներ հղելու այդ երկրների ընդհանուր քաղաքականությունը։ Եւ, ըստ էության, անտեղի չէ Ադրբեջանի նախագահի կանխահաս անհանգստությունը Երեւանի ընտրություններին՝ միջազգային դիտորդների տված դրական գնահատականի ուղղությամբ։

Երեւանի ավագանու ընտրությունները, իբրեւ կազմակերպման եւ կայացման եղանակ, նախաբանային իմաստ ունեն առաջիկա արտախորհրդարանական արտակարգ ընտրությունների համար։ Խորհրդարանական ընտրությունների համար ժամկետների ճշտման նպատակով խորհրդակցությունների մեկնարկն արդեն հայտարարվել է։ Քաղաքական երկխոսության հարթակը պարտադիր է։ Հասկանալի է, որ ընտրության արդյունքները կարող են ազդեցիկ հանգամանք ունենալ խորհրդարանի լուծարման կամ քաղաքական բանաձեւումով՝ նոր իրադրությամբ գոյացած իրավիճակում նոր ԱԺ-ի  ձեվավորման որոշման համակողմանի ընդունման։

Հանգուցալուծումները իրավական հարթությունում պահելու համակողմանի մոտեցումը կնպաստի մեր երկրի միջազգային վարկի ու հեղինակության բարձրացմանը, որի ենթահողը հայտնապես գոյացել է՝ նկատի ունենալով միջազգային դրական արձագանքերն ու հակառակորդի բացահայտ անհանգստությունները։

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Լրահոս
18 Դեկ
Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ ՔԿ–ի տարածած տեղեկությունները զրպարտություն են. Տիգրան Աթանեսյան Նոր ռուսական սպառազինությունը աշխարհում նմանը չունի. ՊուտինՊՆ պարզաբանումը վիրավոր զինծառայողների վերաբերյալ Շոու-բիզնեսի ներկայացուցիչներին ՊԵԿ-ը հորդորում է ինքնահայտարարագրել եկամուտները Մեր կուսակցությունը 6 ամիս առաջ ուղղվելու շանս ուներ. Լեռնիկ Ալեքսանյան«Սմարթ Քոնսթրաքշն»-ը ստիպված է վերադարձնել BMW-ից գողացած 350.000 դոլարը. Ջաբեր Ալմարզուքի ՊԵԿ-ը բացահայտել է հարկերից խուսափելու հերթական խոշոր դեպքը ՀԱՊԿ քարտուղարի Բելառուսի թեկնածուն Ալիևի մտերիմն է Դրամի արժեզրկում Հայաստանում չի սպասվում Հունվարին տհաճ անակնկալնե՞ր են սպասվում Երգչուհի Глюк’oZa-ի նոր տեսահոլովակը (լուսանկարներ, տեսանյութ) Իրավապահները բացահայտել են Նորվեգիայի քաղաքացուն առերևույթ կողոպտելու դեպքը. ձերբակալվել է 3 անձ 5 պատճառ Աշտարակ այցելելու համար. «МИР-24»-ի անդրադարձը (տեսանյութ) «Իմ քայլը» դաշինքից ով ինչ պաշտոն կզբաղեցնի ԱԺ-ում և երբ կընտրվի վարչապետԴեկտեմբերի 18-21-ը Հանրապետության հրապարակի հարակից հատվածներում երթևեկությունը կարգելվի Նոր հասցե՝ երգել սովորել ցանկացողների համար. բացվեց Արաքս Դավթյանի անվան վոկալ ստուդիան (լուսանկարներ)Սանտա Կլաուսը պատրաստվում է նվերներ հանձնել Պուտինին և Թրամփին ՊԵԿ-ը բացահայտել է հարկերից խուսափելու հերթական խոշոր դեպքը «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հեռացրել է Ժոզե Մոուրինյուին գլխավոր մարզչի պաշտոնիցՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 48 դեպք Անաստասիա Վոլոչկովան լուսանկար է հրապարակել իր նոր տեսահոլովակի կերպարներից (լուսանկար) Հաջորդ տարվանից դժվար ճանապարհներով ներմուծվող դեղերը հնարավոր կլինի ներմուծել պետական գնումներով. Արսեն ԹորոսյանՊետրոս Ղազարյանը նշանակվել է Հ1–ի լրատվական ծառայության տնօրեն Դե, հույսով թող ապրեն, ինչ ասեմ․ Լոռու մարզպետը՝ հարկերը չվճարողների մասինՀՀ-ում ՌԴ դեսպանը՝ կենսալաբորատորիաների վերաբերյալ պայմանագրի մասին Ավագ լեյտենանտն անզգուշությամբ վնասվածք է հասցրել ծառայակցին․ քրգործ է հարուցվել «Եվրոմոթորս»-ի շուրջ կեղծ լուրեր են տարածում. պահանջում են ներողություն խնդրել (տեսանյութեր, փաստաթղթեր)Բդոն ևս արդարացվեցՔաղաքական բանկրոտի նախաշեմին. Ռուբեն ՀակոբյանՀՀ զինված ուժերի զորամասերում անցկացվում են ամփոփիչ ստուգումներԱռաջին փոխվարչապետի հաստիքը կկրճատվի․ Էդուարդ ԱղաջանյանԱզգային շահը պահանջում էր առնվազն ձեռնպահ լինել կամ չքվեարկել. «Սասնա Ծռեր»«Պետությանը դատի չեմ տա»․ Մանվել Գրիգորյան Մոսկվան ապահովագրում է իրեն. ի՞նչ կստանա Հայաստանը ՀՀ-ում ՌԴ դեսպանը բացատրել է, թե ինչու Պուտինը չշնորհավորեց Փաշինյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը ընդհանուր հետաքրքրության շրջանակում է. ՌԴ դեսպան London Chess Classic. Արոնյանի արդյունքըՆորատուսցի Ալիկը արդարացվել է. հանցակազմ չկա Մանվել Գրիգորյանի կողմից տարածքների նվիրաբերությունն ավարտված է. պաշտպան Ձուն թանկացել է ՀԱՕԿ-ն աղմկալից հայտարարություն է արել բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրության հետ կապված Որոնվում է 46-ամյա Գագիկ Վարդանյանը (տեսանյութ) Արցախի հարցով լինելու է որոշակի կամ հիմնային տեղաշարժԿարեն Կարապետյանը ՀՀԿ-ն լքելու դիմում է գրել Ռուս քաղաքագետը մեկնաբանել է Լավրովի` օտարերկրյա զինվորների բացակայության մասին հայտարարությունը ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. դատախազություն Մակրոնը շնորհավորել է Փաշինյանին ԱԺ արտահերթի հաղթանակի կապակցությամբ Ովքե՞ր և ո՞ւմ թողտվությամբ են Սյունիքի դպրոցներում սեռական կյանքի «վարպետաց դասեր» տալիս Որքան գումար պետք է վճարի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Մոուրինյուին՝ նրան պաշտոնից հեռացնելու դեպքումԸնտրախախտումների վերաբերյալ ստացված 87 հաղորդումներից 32-ով մերժվել է քրեական գործ հարուցելը
Ամենադիտված
Այսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը․ Էդուարդ ՇարմազանովՏոներից հետո այնպիսի փաստեր են ներկայացնելու Փաշինյանին, որ բոլորը շոկի ենթարկվեն«Ես կամ»-ի բացառիկ հյուրը Գագիկ Ծառուկյանն է (տեսանյութ)Շմայսին ծեծի են ենթարկելՈրքան ձայն են հավաքել ՀՀԿ-ի առաջին դեմքերն ու ովքեր են կուսակցության ամենառեյտինգային թեկնածուներըՀայտնի են ԲՀԿ ռեյտինգայինները. ցուցակը գլխավորում է Էդուարդ Բաբայանը Ռուսաստանաբնակ օլիգարխները բոյկոտել են Համահայկական հիմնադրամի հանգանակությունը Իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ․ Լևոն Քոչարյանը՝ Սերժ ԹանկյանինՎրաստանում հայուհին փողոցից 37 000 դոլար է գտել, և այն վերադարձրել տիրոջըTOP 50 ռեյտինգային թեկնածուները
Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողներըԴեղին խոզի տարի․ ինչպես դիմավորել 2019 թվականըԱյսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը․ Էդուարդ Շարմազանով«Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկի՝ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի 55-ամյակի միջոցառմանը հայտարարել է բնակարանաշինության աննախադեպ ծրագրի մասին (տեսանյութ) Տոներից հետո այնպիսի փաստեր են ներկայացնելու Փաշինյանին, որ բոլորը շոկի ենթարկվենԱրտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. թաղման ժամանակ «Սմբատը մոտեցել ու կտրել է Արսենի պարանոցը»Գագիկ Ծառուկյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել է Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի մարզադահլիճը (տեսանյութ)«Ես կամ»-ի բացառիկ հյուրը Գագիկ Ծառուկյանն է (տեսանյութ)Վերջին շրջանում դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել. ի՞նչը կարող էր հարգված բժշկուհուն ինքնասպանության դրդել