Ուրախ էի Ձեզ տեսնելու համար. Կանադայի վարչապետի արձագանքը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը
Արտաքին ՔաղաքականԿանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն անդրադարձել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովի բացման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
Kանադայի վարչապետը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կիսվել է ՀՀ կառավարության «Թվիթեր»-ի էջում իր և ՀՀ վարչապետի հանդիպման մասին տեղեկատվությամբ և կատարել հետևյալ գրառումը.
«Ուրախ էի Ձեզ տեսնելու համար, պարոն Նիկոլ Փաշինյան: Անհամբերությամբ սպասում եմ հաջորդ ամիս Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ Ձեզ հետ հանդիպմանը»: