00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Ռեալ»-ը բանակցություններ է սկսել Անտոնիո Կոնտեի հետԵրիտասարդ ծանրորդները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանըՀայաստանի ընտրանու 5 ֆուտբոլիստ` Ազգերի լիգայի խորհրդանշական հավաքականում (լուսանկար)Արդեն ավելի լավ եմ զգում.ՊիզելիՌունիի գոլը` տուգանայինից (տեսանյութ)Քանդվող բարիկադների ո՞ր կողմում կհայտնվի Կամո ԱրեյանըԱդրբեջանական կողմի հետ օպերատիվ կապը պահպանվում է․ ՓաշինյանՎարորդները կստանան 9 բալ. շատ խախտումների դեպքում կզրկվեն վարելու իրավունքից ԱՄՆ դեսպանը չպետք է միջամտի Հայաստանի ներքին գործերին․ Զախարովա Վանաձորի նախկին քաղաքապետի քույրը գաղափար չունի «գողից գողացողների» մասին

Ես հանկարծ հասկացա, որ քաջությունը ոչ թե վախի բացակայությունն է, այլ հաղթանակը նրա նկատմամբ. Փաշինյանի ելույթը՝ ՄԱԿ-ում (տեսանյութ)

«Երբ Երևանի փողոցներում ծավալվում էին բախտորոշ իրադարձություններ, ինձ հարցրեցին, թե արդյոք ես ունեի առաջնորդի իմ տեսլականը, որը ոգեշնչում էր ինձ իմ ժողովրդին ժողովրդավարություն և սոցիալական արդարություն բերելու ջանքերում, ես պատասխանեցի՝ այո, կա այդպիսի առաջնորդ։ Այդ առաջնորդը Նելսոն Մանդելան է»․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում՝ Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովին

Ելույթն ամբողջությամբ՝ ստորև։

«Ինձ համար մեծ պատիվ է ողջույնի խոսքով դիմել Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովին, որը ոգեկոչում է այդ սրբադաս քաղաքական առաջնորդի հարյուրերորդ տարեդարձը: Մանդելայի կերպարը խորհրդանշում է խաղաղություն և մարդկային արժանապատվություն, միաժամանակ մարմնավորելով աննկուն պայքար և կարեկցանք:

Նրա անունը խորապես արմատավորված է մեր հավաքական հիշողության մեջ որպես ռասիզմի և խտրականության դեմ պայքարի առաջամարտիկ, արդարության և հավասարության ջատագով:

Տոգորված Մանդելայի իդեալների ճշմարիտ ոգով՝ մեր շարժումն աշխարհին հայտնի դարձավ որպես «Հայկական սիրո և համերաշխության ոչ բռնի թավշյա հեղափոխություն»: Եվ հիմա, մեր ժողովրդի հաջողություններից մի քանի ամիս անց, ես այս գագաթաժողովի բարձր ամբիոնում կանգնած եմ որպես ժամանակակից Հայաստանի կառավարության ղեկավար` արժևորելու այդ մեծ մարդու ժառանգությունը, ում քաջությունը և վճռականությունը օրինակ են ծառայում բովանդակ մարդկությանը:

Տիկնայք և պարոնայք, ընդամենը կես տարի առաջ Հայաստանի ժողովուրդը մերժեց վախը, ընդվզեց անարդարության դեմ և դուրս եկավ փողոց՝ պահանջելու իր հիմնարար իրավունքները, ազատությունն ու արժանապատվությունը: Երբ Երևանի փողոցներում ծավալվում էին բախտորոշ իրադարձություններ, ինձ հարցրեցին, թե արդյոք ես ունեի առաջնորդի իմ տեսլականը, որը ոգեշնչում էր ինձ իմ ժողովրդին ժողովրդավարություն և սոցիալական արդարություն բերելու ջանքերում, ես պատասխանեցի՝ այո, կա այդպիսի առաջնորդ:

Իսկ այդ առաջնորդը Նելսոն Մանդելան է: Լինելով նախկին քաղաքական բանտարկյալ՝ ես մտովի վերարծարծում և վերապրում էի այդ նշանավոր քաղբանտարկյալի քաղաքական ուղին և կյանքի պատմությունը, որը պիտի փոխեր իր երկիրը և իհարկե իրագործեր միլիոնավոր մարդկանց ձգտումները: Ինչպես Մանդելան մի առիթով ասել է. «Ես հանկարծ հասկացա, որ քաջությունը ոչ թե վախի բացակայությունն է, այլ հաղթանակը նրա նկատմամբ: Քաջ մարդը ոչ թե նա է, ով չի վախենում, այլ նա, ով հաղթահարում է այդ վախը»: Այս խոսքերը, որ մեծապես ազդել են իմ գիտակցության վրա, նպաստել իմ քաղաքական ինքնության և տեսլականի ձևավորմանը, ինձ ոգեշնչում էին սկսելու իմ սեփական «քայլարշավը հանուն ազատության» իմ երկրի քաղաքներում և այլ բնակավայրերում:

Տոգորված Մանդելայի իդեալների ճշմարիտ ոգով՝ մեր շարժումն աշխարհին հայտնի դարձավ որպես «Հայկական սիրո և համերաշխության ոչ բռնի թավշյա հեղափոխություն»: Եվ հիմա, մեր ժողովրդի հաջողություններից մի քանի ամիս անց, ես այս գագաթաժողովի բարձր ամբիոնում կանգնած եմ որպես ժամանակակից Հայաստանի կառավարության ղեկավար` արժևորելու այդ մեծ մարդու ժառանգությունը, ում քաջությունը և վճռականությունը օրինակ են ծառայում բովանդակ մարդկությանը:

Տիկնայք և պարոնայք,
Ես գալիս եմ մի տարածաշրջանից, որտեղ, ցավոք սրտի, արյունոտ հակամարտությունները, կոռումպացված կառավարման համակարգը և մարդկանց միջև թշնամանքը հաճախ ստվերում են սիրո իմաստությունն ու խաղաղ գոյակցության անհրաժեշտությունը: Ասում են, թե ժողովրդավար ազգերը միմյանց դեմ չեն պատերազմում: Հույս ունեմ, որ մի օր մեր տարածաշրջանի ժողովրդավարական զարգացումը բացառելու է ռազմական գործողությունները, պատերազմների և ատելության ռիսկերը: Հայաստանը հաստատապես ընթանում է այս ճանապարհով և անվերապահորեն կողմ է տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և հաշտեցմանը:

Տիկնայք և պարոնայք,
Այս տարի մենք նշելու ենք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դատապարտման ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման յոթանասուներորդ տարեդարձը:

Սա մեզ ևս մեկ հնարավորություն է ընձեռում խորհելու այն մասին, թե ինչու առայսօր մարդկությունը պաշտպանված չէ խտրականությունից, անհանդուրժողականությունից, այլատյացությունից, հալածանքից և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործություններից:

Նելսոն Մանդելայի կյանքն ու պայքարը մեզ հուշում են, թե ինչ քայլեր են անհրաժեշտ և ինչ կարելի է անել, քանզի նա քարոզում էր, որ «ոչ ոք չի ծնվում ուրիշին ատելու համար ..., և եթե մարդիկ կարող են սովորել ատել, ուրեմն նրանց կարելի է նաև սովորեցնել սիրել միմյանց:

Շնորհակալություն»:

դիտվել է 4921 անգամ
Լրահոս
19 Հոկ
Հայաստանի պետական սահմանը կամաց-կամաց սեղմվում է. «Ժողովուրդ»Հայտնի ձայնագրության մեջ խոսող անձը Դոն Պիպոն չէ. ուշագրավ մանրամասներ. «Ժողովուրդ» «Սասնա ծռերը» խիստ արմատական դիրքերից են մասնակցելու սպասվող ընտրություններին. «Իրատես»Բոլոր առողջներին բաց թողեցին, իրեն՝ ոչ. «Հրապարակ»Ծառուկյանի թիմում հակված են «Սասնա ծռերի» հետ համատեղ մասնակցել ընտրություններին. «Հրապարակ»Սերժ Սարգսյանը շուտով տեղափոխվելու է կառավարական ամառանոցից. «Հրապարակ»Ի՞նչ կապ կա ժպիտի և տրամադրության միջևՄահացել է ԱԺ նախկին պատգամավոր Վարազդատ Զատիկյանը Քիմ Քարդաշյանի հերթական սադրիչ և կրքոտ լուսանկարըԳյումրու հոգեկան առողջության կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները կարժենան 24 մլն դրամ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը վարել է Սերժ Սարգսյանը Հյուսիսային Կորեայի բռնապետի գեղեցկուհի կինը (լուսանկարներ)«Ռեալ»-ը բանակցություններ է սկսել Անտոնիո Կոնտեի հետԵրիտասարդ ծանրորդները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանըԿրասնոդարի երկրամասում կործանվել է L-39 ռազմական ինքնաթիռը Լիբանանի hայկական կուսակցությունները պահանջում են նախարարի երկու պորտֆել Հայաստանի ընտրանու 5 ֆուտբոլիստ` Ազգերի լիգայի խորհրդանշական հավաքականում (լուսանկար)Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել Արա Գյուլերի մահվան կապակցությամբ Հատուկ այս առիթով, Աննային ասել էի, որ գար․ Նիկոլ Փաշինյանը Էջմիածնում խոսել է իր ընտանիքի մասինՑմահ ազատազրկման դատապարտված անձանց հարցերն են քննարկել ՔԿԾ պետը և Տաջիկստանի պատվիրակությունը Ինձ համարում եմ հայկական գիտական համայնքի անդամներից մեկը. ՀՀ նախագահ «Գալիս եմ Կապան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Թուրք ազգը Թուրքիայում կարող է փոքրամասնություն դառնալ Հայաստանում ավարտվել է կլանների դարաշրջանը․ Նիկոլ ՓաշինյանԷրդողանը քնել է Մոլդովայի նախագահի հետ հանդիպման ժամանակ (լուսանկարներ) Ծառուկյանն ու Փաշինյանը միասին են կառուցում ՀայաստանըԳերմանական կողմը Հայաստանին կներկայացնի դուալ համակարգի ներդրման փորձը Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. ՀՀ նախագահՆիկոլ Փաշինյանը մասնակցել է ԳԱԱ 75-ամյակին նվիրված միջոցառմանը Հույս ունենք, որ տնտեսական իրավիճակը ավելի աշխույժ կլինի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո․ Նիկոլ ՓաշինյանՀեղափոխության շունչն ամենաշատը Էջմիածնի բնակիչներն են զգում․ Նիկոլ Փաշինյան ԱՄՆ քաղաքներում հայկական «ներկայություն» կապահովվի Աղբավայրի փակմամբ Ճամբարակը բնապահպանական կարևոր խնդիր է լուծում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում բացվել է չինագիտության կենտրոն ԵՄ անդամ երկրների գործակալությունների հետ երկու համաձայնագիր է ստորագրվել Բակո Սահակյանն այցելել է սահման Կարիք ունեմ հասկանալու, թե ինչ է իրենից ներկայացնում բիթքոինը․ Նիկոլ ՓաշինյանՆախագահն ընդունել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչներին Հայաստանում օլիգարխներ չկան․ Նիկոլ ՓաշինյանԱրդեն ավելի լավ եմ զգում.ՊիզելիՌունիի գոլը` տուգանայինից (տեսանյութ)Քանդվող բարիկադների ո՞ր կողմում կհայտնվի Կամո ԱրեյանըԱդրբեջանական կողմի հետ օպերատիվ կապը պահպանվում է․ ՓաշինյանՎարորդները կստանան 9 բալ. շատ խախտումների դեպքում կզրկվեն վարելու իրավունքից ԱՄՆ դեսպանը չպետք է միջամտի Հայաստանի ներքին գործերին․ Զախարովա Վանաձորի նախկին քաղաքապետի քույրը գաղափար չունի «գողից գողացողների» մասինՈրքան գումար է պահանջում ՊՍԺ-ն Նեյմարի համար Թուրք հաղորդավարն ուղիղ եթերում հուզվել է՝ կարդալով Արա Գյուլերի մահվան լուրը (տեսանյութ) Նոր փուլի ամենամեծ ռիսկը միատարր ու ոչ կոմպետենտ կառավարումն է. Վահե Հովհաննիսյան Խոշտանգման մեջ մեղադրվողը չպետք է համաներմամբ ազատ արձակվի․ փաստաբան
Ամենադիտված