00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Կառավարությունում ներկայացվել է ՊԵԿ 2020-2024 թվականների ռազմավարական գործունեության ծրագրի նախագիծը Ո՞ւմ էր վերաբերվում «գոտիները ձգելու» կոչըԱրմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի եւ Չինաստանի ԱԽ քարտուղարների հետ Ինչո՞ւ է Արարատ Միրզոյանը զայրացել Մխիթար Հայրապետյանի վրաԱԺ պատգամավորը կոչ է անում Ադրբեջանին հայկական կողմի խաղաղասիրությունը չշփոթել թուլության հետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է անվանի գիտնական Ռեյմոնդ Դամադյանին Դատարանը հրապարակեց Քոչարյանի և մյուսների գործով բողոքներըՀայտնի է Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահի ընտրության օրը Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ Ինչի մասին է ազդարարում Սասուն Միքայելյանի դուրս մնալը՝ ՔՊ վարչությունից

Քաղաքական գործիչների կանայք չպետք է խորհուրդներ տան իրենց տղամարդկանց. Աննա Հակոբյանի հարցազրույցը Мир 24 հեռուստատեսությանը

Սանկտ-Պետերբուրգում ավարտվել է Կանանց եվրասիական ֆորումը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Ֆորումի աշխատանքների, գեղեցիկ սեռին հուզող հարցերի, երեխաների դաստիարակության առանձնահատկությունների և այլ թեմաների շուրջ Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել «Мир 24» հեռուստատեսության «Բառացիորեն» ծրագրի շրջանակում:

-Մենք այսօր հանդիպել ենք Կանանց եվրասիական ֆորումի շրջանակում: Ի՞նչ հարցեր են այսօր հուզում կանանց, և, ընդհանրապես, ինչի՞ մասին են նրանք խոսում, երբ հանդիպում են:

-Այս ֆորումն իրականում հարցերի մեծ շրջանակ է ընդգրկում, որոնք կարևոր նշանակություն ունեն ոչ միայն կանանց, այլև, ընդհանրապես, ամբողջ աշխարհի համար, քանի որ այդ հարցերը վերաբերում են և՛ տղամարդկանց, և՛ ծերերին, և՛ հատկապես երեխաներին: Սա ոչ միայն կանանց ֆորում է: Այն գլոբալ օրակարգ ունի:

Այն բոլոր հարցերը, որոնք քննարկվում են ֆորումի շրջանակում՝ սկսած աշխարհում գլոբալ անվտանգությունից,  պատերազմական կոնֆլիկտների հանգուցալուծումից մինչև աղքատության հաղթահարման, գենդերային հավասարության հարցեր: Բոլոր այս խնդիրները առաջնային պլան են մղված այսօր և անհանգստացնում են հասարակությանը: Ֆորումն իրականում լավ հնարավորություն է տալիս բոլոր այս հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու համար:

-Ի՞նչ խնդիրների են բախվում հայ կանայք և որքանո՞վ են մեծ գենդերային խնդիրներն աշխատանքի տեղավորման ոլորտում:

-Հայաստանում, ինչպես շատ հետխորհրդային երկրներում, կան այս խնդիրները: Հայ կանայք բախվում են և՛ աշխատանքի տեղավորման, և՛ բռնության հետ կապված շատ խնդիրների, բայց հասարակական կազմակերպությունները վերջին տարիներին սկսել են ակտիվորեն զբաղվել այս խնդիրներով, և այս առումով զգալի փոփոխություններն արդեն իսկ ակնհայտ են:

-Մայիսի 8-ին ձեր ամուսնուն՝ Նիկոլ Փաշինյանին, ընտրեցին Հայաստանի վարչապետ: Այդ օրվանից ինչպե՞ս է փոխվել ձեր կյանքը:

-Մեծ հաշվով մեծ փոփոխություններ չեն եղել, մեր կյանքը փոխվել է ավելի շատ տեխնիկական առումով: Ես ի նկատի ունեմ այն մեծ պատասխանատվությունը, որ իմ ամուսինը իր ընտրվելու օրվանից սկսած դրել է ոչ միայն իր ուսերին, հետևաբար նաև իմ և ընտանիքի ուսերին:

-Ձեզ դո՞ւր է գալիս այս նոր կարգավիճակը:

-Իմ կարծիքով, այստեղ դուր գալու կամ դուր չգալու հարց չկա: Ես դիտարկում եմ դա որպես պատասխանատվություն և կարծում եմ, որ սա իմ պարտքն է, որը ես անպայման պետք է ի կատար ածեմ իմ հայրենիքի, ժողովրդի հանդեպ:

-Հայաստանի օրենքներով ո՞վ է համարվում առաջին տիկին, դո՞ւք ՝ վարչապետի կինը,  նախագահի  կի՞նը, թե դուք երկուսով:

-Շատ զարմանալի է, որ այս հարցը ինձ ոչ միայն տալիս են հայ լրագրողները, այլև օտարերկրյա: Իմ կարծիքով, այնքան էլ կարևոր չէ, թե ով է համարվում, կամ ում են համարում առաջին տիկին: Կարևոր է, որ ամեն մեկը լինի իր տեղում և հնարավորության սահմաններում օգտակար լինի երկրին և ժողովրդին:

-Դուք միշտ լրագրողների ուշադրության կենտրոնում եք: Բոլորն ուշադրություն են դարձնում՝ ինչպե՞ս եք դուք հագնվում, ձեր վարքին հասարակական վայրերում:  Ստիպված եք եղել ինչ -որ բան փոխե՞լ ձեր ապրելակերպում :

-Այո, իսկապես նման անհրաժեշտություն կա: Իմ կոչումը թույլ է տալիս ինձ այս պահին մեծ ուշադրություն դարձնել արտաքինիս, և ես ամեն ինչ անում եմ համապատասխանելու այս կարգավիճակին:

-Ասում  են՝ տղամարդն ընտանիքի գլուխն է, իսկ կինը պարանոցը: Խորհուրդներ տալի՞ս եք ձեր ամուսնուն , և արդյոք ձեզ հետ խորհրդակցո՞ւմ է վարչապետը:

-Դա նույնպես այն հարցերից է, որ ինձ շատ հաճախ են տալիս Հայաստանում, քանի որ, իմ խորին համոզմամբ , քաղաքական գործիչների կանայք պետք է խորհուրդներ չտան իրենց տղամարդկանց: Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, որտեղի՞ց են այն կարծրատիպերը, որ քաղաքական գործիչների կանայք մասնակցում են իրենց տղամարդկանց գործունեությանը: Ենթադրում եմ, որ պատմության մեջ եղել են նման օրինակներ, բայց, իմ կարծիքով, դա ավելի շատ նման է այն իրավիճակին, երբ ամուսինը զբաղվում է քվանտային ֆիզիկայով, նա գիտնական է, և երբեք խորհուրդ չի հարցնի կնոջից: Իմ խորին համոզմամբ, քաղաքական գործիչ լինելը շատ լուրջ մասնագիտություն է, և խորհուրդ տալու համար պետք է ունենալ մեծ փորձ:

-Ձեր կարգավիճակի փոփոխությունից հետո մտածե՞լ եք լրագրությունից հեռանալու մասին:

-Այո մտածել եմ, բայց Հայաստանում լրագրության ներկա իրավիճակը ստիպում է ինձ մնալ թերթի գլխավոր խմբագրի պաշտոնում:

-Ձեզ՝ որպես լրագրողի համար կա՞ նախընտրած թեմա, ո՞րն է այն,  ինչի՞ մասին է և ինչո՞ւ եք հենց այդ թեման ընտրել:

-Այո ճիշտ է, որ կան այնպիսի թեմաներ, որոնք լուսաբանել եմ: Դա, իհարկե, քաղաքականությունն է: Ես ընտրել եմ լրագրությունը, ոչ միայն նրա համար, որ սիրում եմ քաղաքականությունը, այլ որովհետև ժամանակին շատ եմ սիրել գրել:

-Դուք երեք դուստր և մեկ որդի ունեք: Ինչպե՞ս եք հասցնում զբաղվել ընտանիքով: Օգնո՞ւմ է ձեզ ինչ -որ մեկը երեխաների դաստիարակության հարցում:

-Ես իմ հարցազրույցներում սիրում եմ նաև ասել, որ գլխավոր խմբագրի աշխատանքն այնքան բարդ և ժամանակատար է, որ դրանից հետո որևէ այլ զբաղմունք ինձանից այդքան էներգիա չի խլում: Այն ժամանակ, երբ աշխատում էի որպես թղթակից, ապա նաև՝ խմբագիր, ես երեխաներ էի ունենում, և այդ ընթացքում ինձ շատ օգնում էր մայրս: Իսկ հիմա, քանի որ երեխաներս արդեն մեծ են, նրանք կարող են ինձ օգնել մի շարք հարցերում: Հուսով եմ, ստացվում է:

-Ձեր կարծիքով, ո՞րն է ճիշտ դաստիարակության համար խստապահանջ լինելը, կարգապահությո՞ւնը, թե ուղղակի երեխաներին ազատ թողնելը, որ զբաղվեն այն ամենով, ինչով ցանկանում են:

-Ամբողջական ազատություն, իհարկե, չկա, բայց իմ մոտեցումը դաստիարակության մեջ հետևյալն է. պետք է շատ խոսել երեխաների հետ ծագած տարբեր հարցերի շուրջ,տալ պատասխաններ այդ հարցերին և լուծել բոլոր խնդիրները: Իմ կարծիքով, շատ ճիշտ է երեխաներին որոշումներ կայացնելու հնարավորություն տալը, որպեսզի իրենք լինեն պատասխանատու  իրենց քայլերի և որոշումների համար:

Տղաներին և աղջիկներին պե՞տք է տարբեր կերպ դաստիարակել:

-Բնականաբար, բնությունից այդպես է, որ կանայք և տղամարդիկ տարբեր են իրենց բնույթով և պահանջում են դաստիարակության տարբեր մոտեցումներ:Ես կարծում եմ, որ տարբեր սեռերի երեխաների դաստիարակության հարցը նույն հարթության վրա պետք չէ դնել:

-Դուք ստեղծել եք «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը ՝մի հարթակ, որտեղ կարելի է լուծել հարցեր, որոնց  պետությունը այս կամ այն պատճառներով դեռևս չի կարողացել ուշադրություն  դարձնել: Ի՞նչ քայլեր են արդեն արվել, և ի՞նչ ծրագրեր կան ապագայի համար:

-Ես  հուլիսին հայտարարել էի հիմնադրամի տնօրենի ընտրության մասին, և մենք շատ  դժվարությամբ որոշում կայացրեցինք: Հիմնադրամի աշխատանքները կսկսենք հոկտեմբերից,  հիմա կան մասշտաբային ծրագրեր, որոնց մասին ես, հավանաբար, շուտով կխոսեմ: Մեր աշխատանքները բաժանված են չորս ոլորտների՝ դա կրթությունն է, առողջապահությունը, սոցիալական ոլորտն ու մշակույթը: Մոտ ժամանակներս մենք պատրաստվում ենք սկսել մեծ ծրագիր և ուզում ենք, որ Հայաստանի մանկատներում չլինեն առանց խնամքի մնացած երեխաներ: Դա հավակնոտ ծրագիր է, բայց մենք անելու ենք ամեն բան հաջողելու մեր աշխատանքներում:

Լրահոս
19 Հուն
Աննա Դովլաթյանը՝ երեկոյան շքեղ զգեստով (լուսանկար) Ուժեղ տուրբուլենտության գոտում բորտուղեկցորդուհին զարկվել է ինքնաթիռի առաստաղին (տեսանյութ)ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի տեղադրման մասին հեռախոսազանգը Նուբարաշենի բանտից է ստացվել Գյումրիում ԴԱՀԿ–ն փորձում է տնից վտարել 3 անչափահաս երեխաներով ընտանիքին Հանրային ռեսուրսներն անարդար են բաշխվում կառավարության ու համայնքների միջև. Էմին ԵրիցյանԱխուրյանի ոստիկանները երեք տղամարդու են բերման ենթարկել «Արցախ» ակումբն անվանափոխվել է Մի համեմատեք ՔՊ-ին մեզ հետ. Արմեն Աշոտյան (տեսանյութ)Զելենսկին բացատրել է, թե ինչու չի օգնել Մերկելին, երբ վերջինս սկսել է ցնցվելԸմբիշ Վիգեն Նազարյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության փոխչեմպիոն Ովքե՞ր են ՔՊ նորընտիր վարչության փոխնախագահները Անցորդը փրկել է գնացքի ռելսերին ընկած բայկերին` գնացքի ժամանելուց վայրկյաններ առաջ (տեսանյութ)Թրամփը փոխել է Պենտագոնի ղեկավարին ՊՆ մայորը Opel-ով բախվել է շինության պատին եւ հայտնվել ճանապարհի մեջտեղում Նախագահը ներկա կգտնվի Փարիզի միջազգային ավիացիոն ցուցադրությանը Գևորգ Ղազարյանը կարիերան կարող է շարունակել Ղազախստանում Այս տարի Վարդավառը նշվելու է հուլիսի 28-ին Վանաձորյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Ինչպես է պիթոնը կուլ տալիս ահռելի կոկորդիլոսին (ֆոտոշարք)Եղեգնաձորում բենզալցակայանին կից տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն (տեսանյութ) Էրեբունու ոստիկանները բռնել են մեքենաներից գողություն կատարողներին Գրավիչ Իվետա Մուկուչյանը` լանջաբաց զգեստով (լուսանկար)Կառավարությունում ներկայացվել է ՊԵԿ 2020-2024 թվականների ռազմավարական գործունեության ծրագրի նախագիծը ՊՆ-ն առաջարկում է բարձրացնել ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը Եղանակը ՀայաստանումԴավիթ Տոնոյանը հանդիպել է Գերմանիայի՝ հեռացող դեսպանի հետ 4-րդ ամիսն է լրանում, իսկ Փաշինյանը որևէ մեկի անուն չի տվել. ՇարմազանովՓախուստ բանտից. ինչ է կատարվել «Նուբարաշենում» (տեսանյութ). armlur.am «Դուք մեր օրն ավելի յուրահատուկ դարձրիք». Մխիթարյանը նոր լուսանկար է հրապարակել Իրանցի կնոջը ծեծի են ենթարկել փողոցում` առանց գլխաշոր պարելու համար (տեսանյութ)Ո՞ւմ էր վերաբերվում «գոտիները ձգելու» կոչըՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 50 դեպք Ներկայացնեմ մի դրվագ դատավոր Գրիգորյանի ու իմ միջև տեղի ունեցած զրույցից. Հակոբ Կարապետյան «Զարթի´ր, լաո». ցուցարար կնոջ երգը ոստիկանական բաժանմունքի դիմաց Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի եւ Չինաստանի ԱԽ քարտուղարների հետ Ինչո՞ւ է Արարատ Միրզոյանը զայրացել Մխիթար Հայրապետյանի վրաԻնչո՞ւ է Մերկելը ցնցվել Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ Արա Վարդանյանի էջը ոչ դուք էք բացել, ոչ էլ դուք կարաք փակեք. Պատասխան՝ նախագահ Արմեն Սարգսյանին 65-ամյա տղամարդը խանութի վաճառասեղանից գողացել է խաղալիք ավտոմեքենաՀրշեջները մարել են Մասիսում բռնկված հրդեհը Մեկնարկել են մարտական հրաձգությամբ զորավարժություններՈստիկանութան բաժիններ են բերվել «օրենքով գողեր» (տեսանյութ) «Նաիրիտ»-ի համակարգման խումբը և ՀՀ կառավարության ներկայացուցիչները հայտարարություն են ընդունելԴատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Միհրան Պողոսյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու Քենդալ Ջենները` թափանցիկ բլուզով (լուսանկար)Երևանում այրվել է 30 հեկտար խոտածածկ տարածքՀրայր Թովմասյանի հետ իմ աշխատանքը պատկերացնում եմ բացառապես արդյունավետ. Վահե ԳրիգորյանԱԺ պատգամավորը կոչ է անում Ադրբեջանին հայկական կողմի խաղաղասիրությունը չշփոթել թուլության հետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է անվանի գիտնական Ռեյմոնդ Դամադյանին Մասնագետները հերքում են վարակված ծիրանի բերքի առկայության մասին լուրերը
Ամենադիտված
«Հենց իմացավ, որ գեյ եմ, թևիցս բռնեց ու քարշ տվեց կոմիսարի մոտ». ԼԳԲՏ անձինք՝ բանակումՌոբերտ Քոչարյանը ընտանիքի հետ ընթրում է Երևանի սրճարաններից մեկում (լուսանկարներ)Ռուբեն Հայրապետյանին ուղեկցող ավտոմեքենան մահացու վրաերթի է ենթարկել պայմանագրային զինծառայողին. Armtimes.comՌոբերտ Քոչարյանը որդու և թոռնիկների հետ թութ է ուտում (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը հանդիպել են (տեսանյութ) Առաջին կադրերը` Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի հարսանիքից«Դվինում» նշում են Ռուսաստանի օրը, ներկա է հայ քաղաքական էլիտան. «Hraparak.am»Հայրն անտառում հայտնաբերել է 34-ամյա որդու դինՀունիսի 14-ից Սևան կարելի է գնալ էլեկտրագնացքով Եթե պատերազմ եք ուզում, կարող է հանկարծ ստանաք այն. Տիգրան Ուրիխանյան
Ինչպես են «գրոհում» Երևանի 2800-ամյակի այգու արձանների վրա (տեսանյութ) Խաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինՍպանության նախաձեռնողն անձամբ՝ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն էր Հինգ բան, որ կինն ուզում է անկողնում, բայց չի ասում «Հենց իմացավ, որ գեյ եմ, թևիցս բռնեց ու քարշ տվեց կոմիսարի մոտ». ԼԳԲՏ անձինք՝ բանակումՄարդը դուրս է գալիս հրապարակ և իրեն երկրի ղեկավար հայտարարում, դա նորմա՞լ է. Պուտին Շարմազանովը երգում է, Սերժ Սարգսյանը՝ ծափ տալիս (տեսանյութ) Էս ջուրը կշփեմ երեսիդ, տեղումդ կմնաս. Ռուբեն Հակոբյանի բարկացած պատասխանը` Պետրոս Ղազարյանին (տեսանյութեր)Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ. ադրբեջանցի զինվորների գրառումը (լուսանկար)Նոր տեսանյութ` Սիս գյուղի հայտնի տղայի մասնակցությամբ
Ինչպես են «գրոհում» Երևանի 2800-ամյակի այգու արձանների վրա (տեսանյութ) Միհրան Պողոսյանն ասել է, թե Փաշինյանն ինչքան գումար է իրենից ուզել «Ուրեմն Գաբառի էդքան արածը...». հայտնի է, թե ում հետ էր վիճաբանում Սպիտակցի ՀայկոնԽաչատրյանը ռեգուլյար բռնաբարել է իր դստրերինԻնչպես են տանը դիմավորել Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ, լուսանկար)Սարսափելի կադրեր` «Շերեմետևո» օդանավակայանից․ ուղևորները ցատկում են այրվող ինքնաթիռի աստիճաններից (տեսանյութեր)Քաշքշոց ու հայհոյանքներ՝ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ (տեսանյութ) Դմիտրի Մեդվեդևը կոպիտ հումորով ընդհատում է Փաշինյանին (տեսանյութ)Անգամ չգիտենք՝ մեծի արած է, թե փոքրի. Բաղրամյանում շոկի մեջ են 13-ամյա երեխայի հղիության լուրիցԻնչ տեսք ունի այսօր Արամ Ասատրյանի հետ «Հայ ես դու, հայ եմ ես» երգը կատարող աղջիկը (տեսանյութ)