«Յուրաքանչյուր աշխատանք անում եմ այնպես, որ մյուսին նման չլինի». երգչուհի Ռիփփին նոր ֆոտոշարք ունի
ԼուսանկարներԵրգչուհի Ռիփփին տևական լռությունից հետո նոր ֆոտոշարք է ներկայացրել, որը տրամադրել է BlogNews.am-ին: Ինչպես նախորդ ֆոտոշարքերի դեպքում, երգչուհին աշխատել է լուսանկարիչ Վահե Ստեպի հետ:
«Առհասարակ, ես սիրում եմ նոր ֆոտոշարքեր անել, ու քանի որ վերջերս պասիվ էի սոցցանցերում, որոշեցինք հետաքրքիր ֆոտոշարք անել: Գաղափարն իմն էր, հագուստի ընտրությունը և ձևավորումը շատ պատահական է ստացվել: Սիրում եմ Վահեի հետ աշխատել, նա չափազանց պրոֆեսիոնալ է»,- պատմում է երգչուհին։
Ռիփփին նշում է, որ ամեն ինչ անում է, որպեսզի յուրաքանչյուր ֆոտոշարք տարբեր լինի. «Երբեք չեմ կենտրոնանում մյուս ֆոտոշարքերի վրա, իսկ գաղափարը ծագում է շատ պատահական, օրինակ, ձի քշելիս կամ շներիս հետ զբոսնելիս: Կարող եմ հետաքրքիր պատկեր տեսնել, զանգել Վահեին և ասել գաղափարիս մասին: Սիրում եմ նրա հետ համագործակցել, մենք լրացնում ենք իրար, նույնիսկ աշխատանքի ժամանակ ենք առաջարկներ անում իրար»:
Երգչուհու ֆոտոշարքերը հիմնականում սեքսուալ բնույթի են: Ասում է, որ այդ առումով տաբուներ չունի. «Ես սիրում եմ արվեստը, և այդ ամենի մեջ չի կարող տաբու լինել»:
Խոսելով նոր ստեղծագործությունների մասին՝ երգչուհին նշեց, որ հիմա նոր երգի վրա է աշխատում. «Երբ արդեն ձայնագրման փուլն ավարտենք, կսկսենք արդեն նախապատրաստվել տեսահոլովակի նկարահանումներին: Երգը փոփ ժանրում է, պարային է: Հուսով եմ, որ հաճելի կլինի մարդկանց լսել»: