00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Ժամանակ». Կաշառքի համար աշխատանքից ազատվածը բարձր պաշտոն է ստացել «Հրապարակ». Վարագ Սիսեռյանը «լվացել է ձեռքերը» «Ժողովուրդ». ԱԱԾ «ոչնչացված» փաստաթղթերը գտել են«Իրավունք». Նախկին մարզպետը հարցաքննվե՞լ է գնդապետի ծեծի դեպքով«Փաստ». Ֆելիքս Ցոլակյանն իր նպատակին հասավ «Հրապարակ». Ոչ շահեկան զարգացումներ «Փաստ». Հայրապետովի հեռացման իրական պատճառը «Ժողովուրդ». Ով է ցուցմունք տվել«Հրապարակ». Բաբայանի դեմ «ցուցմունք տված» անձը ոչինչ չի հիշում Չեմպիոնների լիգա. օրվա արդյունքները (տեսանյութ)

Որո՞նք են սահմանային լարվածության աճի հնարավոր պատճառները

Սահմաններին մի քանի ամիս պահպանվող հարաբերական հանգիստ վիճակը վերջին շրջանում փոխակերպվեց նոր լարվածության: Այն, ըստ էության, ուղեկցվում էր նախկինում հակառակորդի կողմից կիրառված «պայքարի բոլոր մեթոդներով»՝ հրադադարի ռեժիմի խախտումների ակտիվացում, դիպուկահարների ակտիվացում, քաղաքացիական անձանց և օբյեկտների նկատմամբ կրակ, դիվերսիոն ներթափանցման փորձ և այլն: Հատկանշական է, որ հայկական կողմը, ինչպես նախկինում, բավական վճռական է գտնվել ադրբեջանական սադրանքների նկատմամբ՝ տալով հուժկու, որոշ դեպքերում` ոչ համաչափ պատասխան, որն, ինչպես ցույց է տալիս տարիների փորձը, հակառակորդին զսպելու և սթափեցնելու միակ արդարացված տարբերակն է:

Սահմանային լարվածության պարբերական աճը, որքան էլ ցավալի է, արդեն վաղուց դարձել է սովորական: Սակայն, սահմանային լարվածության ինչպես յուրաքանչյուր, այնպես էլ այս «փուլը» թերևս ունի իր հիմքերը, որոնցից կարելի է առանձնացնել մի քանիսը:

Ադրբեջանում տարեսկզբին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրություններով, այնուհետև Հայաստանի ներքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացն օբյեկտիվորեն պասիվացել է: ՀՀ նոր կառավարության ձևավորումից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ունեցել են միայն մեկ հանդիպում, (հուլիսի 11-ին՝ Բրյուսելում), որն, ըստ էության, կրում էր ճանաչողական բնույթ: Հաշվի առնելով ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի տրամաբանության վերականգնմանն ուղղված հայտարարությունները (Արցախի վերադարձը բանակցային սեղան)՝ ադրբեջանական կողմը փորձում է մեծացնել հայկական կողմի վրա ճնշումը՝ բանակցային գործընթացում փորձելով հասնել վերադիրքավորման: Բաքվի կողմից սահմանային լարվածության սանձազերծումը, պատերազմ չսկսելը՝ որպես զիջում ներկայացնող հայտարարությունները, ռազմաշունչ հռետորաբանությունը ընդհանուր առմամբ ոչ այլ ինչ են, քան ուժի սպառնալիք՝ հայկական կողմից զիջումներ կորզելու ակնկալիքով, իսկ կարճաժամկետ կտրվածքով՝ ճնշման մեծացում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ սեպտեմբերի 26-ին նախատեսվող հանդիպմանն ընդառաջ: Բաքվի այս գործելաոճը նոր չէ, սակայն այսօր այն առավել քան անարդյունավետ է՝ հաշվի առնելով Հայաստանում, Արցախում և Սփյուռքում առկա աննախադեպ կոնսոլիդացիան:

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Միևնույն ժամանակ, հատկանշական է, որ Ադրբեջանի կողմից նման ապակառուցողական քայլերն ինչ-որ առումով նաև «շանտաժ» և մարտահրավեր են՝ ուղղված միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին: Տարիներ շարունակ Ադրբեջանի սադրանքներն անտեսելը կամ ոչ համարժեք գնահատականներն այսօր ստեղծել են մի իրավիճակ, երբ Ալիևի մակարդակով մի քանի անգամ հայտարարվում է Երևանի նկատմամբ հավակնությունների մասին: Չնայած իր ողջ աբսուրդությանը՝ սա է իրականությունը, և վաղուց արդեն կարիք կա, որ համանախագահները վերագնահատեն այն՝ համարժեքորեն արձագանքելով Բաքվի ապակառուցողական քաղաքականությանը, որը սպառնալիք է ոչ միայն Արցախի, այլև ողջ տարածաշրջանի անվտանգության համար:

Ադրբեջանի կողմից սահմանային լարվածության (մասնավորապես՝ ՀՀ սահմաններին) մեծացումը կարելի է դիտարկել նաև որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ և ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակից դիվիդենտներ քաղելու փորձ: Չենք կարող բացառել, որ ադրբեջանական կողմն ակնկալում էր, որ վերոնշյալ գործոններով պայմանավորված՝ ՀԱՊԿ-ը ձեռնպահ կարող է մնալ սահմանային լարվածության հետ կապված հայտարարություններից, ինչն էլ կդառնար Հայաստանի և կառույցի/կառույցի անդամների միջև հակասությունների նոր առիթ: Այդ ակնկալիքները, սակայն, չարդարացան, և ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի տրամադրած տեղեկատվության հիման վրա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը սեպտեմբերի 21-ին հանդես եկավ Ադրբեջանի ապակառուցողական քայլերը քննադատող հայտարարությամբ:

Սահմաններում իրավիճակի սրման հնարավոր պատճառների շարքում պետք է դիտարկել նաև ադրբեջանական իշխանությունների կողմից սեփական հանրությանը արտաքին թշնամու կերպարի շուրջ կոնսոլիդացնելու ձգտումը՝ շեղելով նրան ներքաղաքական խնդիրներից: Հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների հետ կապված ադրբեջանական հանրային շրջանակների դրական արձագանքներն ու գնահատականները՝ ալիևյան կլանը որպես մարտահրավեր է դիտարկում հեղափոխական ալիքի հնարավոր տարածումը նաև Ադրբեջանում: Նման մարտահրավերների չեզոքացման համար կրկին գործի է դրվում տարիներ շարունակ բավական արդյունավետ կիրառված մեխանիզմը՝ սահմաններում իրավիճակի լարում՝ ուղեկցվող հակահայկական քարոզչությամբ:

Ադրբեջանական կողմի ապակառուցողական քայլերի ակտիվացման հիմքում չենք կարող բացառել նաև այլ հնարավոր պատճառների առկայությունը: Այնուամենայնիվ, ակնհայտ է մեկ բան՝ ադրբեջանական այս գործելաոճին հակադարձելու միակ արդյունավետ եղանակը ՀՀ և Արցախի Զինված ուժերի, ինչպես նաև հայկական դիվանագիտության ներդաշնակ աշխատանքն է: 

 

Նարեկ Մինասյան

Լրահոս
23 Հոկ
«Ժամանակ». Կաշառքի համար աշխատանքից ազատվածը բարձր պաշտոն է ստացել «Հրապարակ». Վարագ Սիսեռյանը «լվացել է ձեռքերը» «Ժողովուրդ». ԱԱԾ «ոչնչացված» փաստաթղթերը գտել են«Իրավունք». Նախկին մարզպետը հարցաքննվե՞լ է գնդապետի ծեծի դեպքով«Փաստ». Ֆելիքս Ցոլակյանն իր նպատակին հասավ «Հրապարակ». Ոչ շահեկան զարգացումներ «Փաստ». Հայրապետովի հեռացման իրական պատճառը «Ժողովուրդ». Ով է ցուցմունք տվել«Հրապարակ». Բաբայանի դեմ «ցուցմունք տված» անձը ոչինչ չի հիշում Մերկ կուրծք, լայնեզր գլխարկ. Դեմի Ռոուզը ներկայացել է կրքոտ ֆոտոշարքովԱլեք Բոլդուինը հանել է իր տաբատը տեսախցիկի առջև (տեսանյութ)Չեմպիոնների լիգա. օրվա արդյունքները (տեսանյութ)«Յուվենտուս»-«Լոկոմոտիվ»` 2:1 (տեսանյութ)Գոմեշները փրկել են փղի ձագին առյուծներից (տեսանյութ) «Ռեալ»-ը հաղթեց (տեսանյութ)Բերման ենթարկված 63-ամյա կինը գողացել էր մերսման սարք և օծանելիքներ (տեսանյութ) Մի՛ արեք այդ էժան քայլերը, և նաև մի՛ փորձեք ինձ սպառնալ. Ռուբեն Հայրապետյան Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է 7 ապօրինի կրպակ ու տաղավար (լուսանկարներ) Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող անչափահասի մայրը որդուն դանակահարել է «դաստիարակչական» նպատակով (տեսանյութ) ԱՍՀ նախարարությունը առաջարկում է մասնակցել ընտանիքների վերամիավորման ծրագրին Լավրովը հայտարարել է Սիրիայի հյուսիս-արեւելքում «Խաղաղության ակունք» գործողության դադարեցման մասին Ռամզան Քադիրովը հայտնվել է Ռուսաստանի ռեկորդների գրքումՏիմատիի 59-ամյա մայրը դաջվածք է արել երկրորդ թոռան պատվին (տեսանյութ) Ատոմային ռումբի օգտագործման դեմ Էյնշտեյնի նամակները աճուրդի են դրել Նյու Յորքում Դա աբսուրդ է՝ առանց Հրայր Թովմասյանի փաստաթուղթը իմ ձեռքի տակ լինելու, մեր խմբակցությունը նիստ չէր անի. Վահրամ Բաղդասարյան (տեսանյութ)Էմիլի Ռատակովսկին Քիմ Քարդաշյանի հետ մերկ լուսանկար է հրապարակել ՔՊԿ Վարչության նիստն ենք վայելում. Հակոբ Արշակյան (լուսանկար)Օվերն-Ռոն-Ալպերի խորհրդի նախագահը խոստանում է 600 հազ. եվրոյով աջակցել UFAR20+ կամպուսի կառուցմանըՍա իշխանությունների պլան «Գ»-ն է, Արսեն Բաբայանը չի ընդունում մեղադրանքը. պաշտպան (տեսանյութ) Գյումրիի օդանավակայանը պատրաստ է սպասարկել ցանկացած միջազգային թռիչք. Հակոբ Ճաղարյան Ավտովթար՝ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կան տուժածներ Երեւանում ծառի ճյուղն ընկել է ավտոմեքենաների վրա Արման Սարգսյանի հրամաններով ոստիկանապետեր են ազատվել զբաղեցրած պաշտոններից Պուտինը պատմել է, թե ինչ է քննարկել Էրդողանի հետՀայաստանի և Չեխիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Մի խոսքով, իրավիճակի տոտալ էրոտիզացիա. Արմեն Աշոտյան Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է կոնգրեսական Աննա Էշուի` «Հարգելի գործընկեր» նամակըՀՀ ՀՔԾ-ն ԱԺ նախկին նախագահին ներգրավել է որպես կասկածյալ, Արսեն Բաբայանին՝ մեղադրանք առաջադրել Հայերն ունեն 42 միլիարդ դոլար. Շվեյցարական բանկը հաշվետվություն է ներկայացրելԱպօրինի ծառահատման բացահայտում Սյունիքում․ հարուցվել է քրեական գործ (տեսանյութ) Քաղաքական էլեմենտն ակնհայտ է, և ես Արսեն Բաբայանին համարում եմ քաղբանտարկյալ. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ) ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվում են հավաք-պարապմունքներ «Հեղափոխական» պատգամավորների հայտարարագրերը. ով ինչով է պարծենում Նոր ՀայաստանումՎարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը Վարորդը վրաերթի է ենթարկել թոշակառու կնոջը, ապա երկու անգամ անցել նրա վրայով (տեսանյութ)Ռեփեր Post Malone-ն Մայամիում «փողային անձրև» է կազմակերպել (տեսանյութ) Կառավարությունը 1.5 մլրդ դրամ վերադարձրել է տնտեսավարող սուբյեկտներին. Նիկոլ Փաշինյան Շատ ուրախ եմ, որ իմ լավ ընկերը՝ Ջասթին Թրյուդոն, հաղթեց ընտրություններում. Նիկոլ ՓաշինյանԳերմանիան շարունակելու է աջակցությունը ՀՀ-ում բարեփոխումներն առաջ մղելու նպատակով. Վարչապետն ընդունել է դեսպան Բանցհաֆին Վլադիմիր Կարապետյանը պարզաբանում է՝ ինչու նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին հանրությունը չի իրազեկվել
Ամենադիտված
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի ՔոչարյանՈվ է սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանը (լուսանկարներ)Հարյուրավոր ադրբեջանցիներ են հավաքվել Արցախի սահմանի մոտ և պատրաստվում են հատել այն (տեսանյութ)Ուկրաինայում հայազգի տղամարդուն սպանել են իր ավտոմեքենայի մեջԻնչո՞ւ հեռացավ «անփոխարինելի թիկնապահը». Փաշինյանը խնդիր է լուծում Անչափահասը պատմել է, թե որտեղ և ինչ պայմաններում է տեղի ունեցել ոստիկանի սպանության դեպքը Համացանցում են հայտնվել Դեմի Լովատոյի մերկ լուսանկարներըՀայրապետովը՝ վերելակային բանակցության վկա. ինչո՞ւ հեռացվեց պաշտոնիցՈվքեր են ոստիկանի սպանության և մեկ այլ ոստիկանի ծեծի մեջ կասկածվող եղբայրները, և ի՞նչ է տեղի ունեցել սպանության գիշերը. Tert.amԹուրքիան քրդերի դեմ քիմիական զենք է կիրառել (լուսանկարներ, տեսանյութ)
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի ՔոչարյանՍպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Ով է սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանը (լուսանկարներ)Ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունը ուղևորվում Բաղրամյան 26 (տեսանյութ) Եթե տղայի հանդեպ հետապնդում իրականացվեց՝ ես իմ ամբողջ ռեսուրսը ծառայեցնելու եմ այս դեպքի միջազգայնացմանը․ Արփինե ՀովհաննիսյանԹուրքական գազանություն. կրակում են ճանապարհով անցնող անզեն մարդկանց վրա (տեսանյութ)Ըստ դավադրության՝ պետք է տապալեին Փաշինյանին, վարչապետ դառնար Վանեցյանը Փաշինյանը գործարարների ներկայությամբ SMS ուղարկեց Սամվել Կարապետյանին Google Street View-ն լուսանկարել է ավտոմեքենայի վրա սեքսով զբաղվող զույգին (լուսանկարներ)Քիմ Քարդաշյանը ցուցադրել է Հայաստանում ստացած նվերները (լուսանկարներ)
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի ՔոչարյանՍպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Ով է սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանը (լուսանկարներ)Արթուր Վանեցյանը արդեն նոր աշխատանք է գտել. Irakanum.am Ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունը ուղևորվում Բաղրամյան 26 (տեսանյութ) Ուշադրություն. որքան կկազմեն մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերըԹաղային հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանության բացառիկ տեսանյութը. Armlur.am Պայմանավորված 100 միլիոն դոլարի փոխարեն Գագիկ Խաչատրյանից ուզել են 300 միլիոնԻնչպես են ձևավորել «Փարավոն»-ը և ովքեր են ներկա Ծառուկյանի դստեր հարսանիքին․ ArmDaily.am (լուսանկարներ)Եթե տղայի հանդեպ հետապնդում իրականացվեց՝ ես իմ ամբողջ ռեսուրսը ծառայեցնելու եմ այս դեպքի միջազգայնացմանը․ Արփինե Հովհաննիսյան