ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Հապաղելու պարագայում մենք կկորցնենք նախ Հայկական ինքնությունը, ապա նաև Հայկական պետությունն ու պետականությունը. Արթուր Ղազինյան

Բլոգոսֆերա

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նախընտրական սև-սպիտակի և մրցապայքարի թոհուբոհի մեջ աննկատ մնաց և պատշաճ ուշադրության և լայն հանրային քննարկման չարժանացավ ՀՀ նախագաի ՀՀ Խորհրդարանի 100 ամյակի առթիվ հնչեցրած ելույթում տեղ գտած մի քանի կարևոր թեզեր, որոնց շարքում ես կառանձնացնեի «հայկական ինքնության» հստակեցման և սահմանման պատմական հրամայականը։

Հայկական պետություն և պետականություն ունենալը երազանք է եղել բոլոր ժամանակների բոլոր հայերի համար, սակայն դա ունենալուց հետո մեզ չի հաջողվել արմատավորել պետության և պետականության նկատմամբ հարգանք, հավատ և վստահություն՝ ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով։

Թողնելով սուբյեկտիվ պատճառների ուսումնասիրությունը քաղաքական ուժերին և գործիչներին, փորձեմ ներկայացնել պետականության ընկալման և արդյունավետ իրացման հարցում առկա օբյեկտիվ պատճառները։

Առաջին և հմնական խնդիրը, իմ խորին համոզմամբ, դա հայկական «հայկական ինքնության» համընդհանուր ճանաչված և ընդունված սահմանման բացակայությունն է։

Այս խնդիրը առավել լուրջ նշանակություն է ձեռք բերում փոքր պետությունների և մեծ ազգերի համար, քանի որ մեր հայրենակիցների գերակշռող մեծամասնությունը բնակվում է հայրենիքից դուրս և ամեն օր ենթարկվում է ասիմիլյացիայի վտանգի՝ ինքնության ընկալման լղոզված պատկերացումների և ազգային ինստիտուտների աստիճանական հեղինակազրկման և մարգինալացման ֆոնին։

Հայկական ինքնության սահմանումը, դրա հիմքում դրված հենասյուների ամրապնդումը, հեղինակության և վստայության կապիտալի ձևավորումը անխուսափելիորեն կբերի պետության և պետականության նկատմամբ խորը հարգանքի և վստահության։

Այս հանգամանքը ձեռք է բերում կենսական նշանակություն ժամանակակից իրողությունների պայմաններում, երբ պետության կենսագործունեության մեջ մեծ դերակատարում են ստանում «Ազգային պետության» հակառակորդները՝ տոգորված և ոգեշնչված գլոբալիզացիայի գործընթացով, որոնք, առանց աչք թարթելու, կկազմաքանդեն իրենց ճանապարհին կանգնած ամեն ինչ՝ հատկապես ազգային պետության հենասյուն համարվող ինստիտուտները։

Իմ խորին համոզմամբ, հայկական ինքնության անսասան հենասյուներն են Հայ Առքելական Եկեղեցին, Հայկական բանակը, պատմական ժառանգությունը, լեզուն, մշակույթը, հայկական ավանդույթները, մեծ հայկական երազանքը։

Վստահ եմ կան տարբեր այլ հենասյուներ, որոնք դուք կարող եք ավելացնել, բայց բոլորս պետք է ընդունենք, որ նշված ինստիտուտները ներկայումս հայտնվել են վտանգավոր խոցելի վիճակում և թիրախ են դարձել գլոբալիստների կողմից ֆինանսավորվող տարրաբնույթ իրավապաշտպանների կողմից։

Կոռուպցիայի դեմ պայքարի, կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, կրթության համակարգի բարեփոխումների քողի տակ կարող են ականապատվել ազգային ինստիտուտների կենսագործունեությունն ու վտանգի տակ դրվեն դրանց գոյությունն առհասարակակ։

Ներկայումս աշխարհում ընթանում է լուրջ պայքար գլոբալիստների և ազգային պետության պահպանման ու ամրապնդման կողմնակիցների միջև, իսկ Նախագահ Թրամփի ՄԱԿ-ում ունեցած ելույթը դրա վառ ապացույցն է։

Հայաստանը մշտապես դիտարկվել և ընկալվել է որպես «ազգային պետության» դասական օրինակ՝ 98% հայկական բնակչություն, պետական և դոմինանտ կրոն, պետական լեզու, և գլոբալիստների հաղթանակը Հայաստանում զգալիորեն կամրապնդի նրանց դիրքերը համաշխարհային մրցապայքարի հորձանուտում։

Հարկավոր է առանց հապաղելու ձեռնամուխ լինել «հայկական ինքնության» հստակ և կոնկրետ ձևակերպմանը, և այդ «ինքնության» հիմքի վրա մշակել և գործողության մեջ դնել «Հայկական շահի» և «Հայաստանի ազգային և պետական շահի» դոկտրինաները, որոնք կդառնան Հայաստանի Հանրապետության բոլոր ժամանակների իշխանությունների և Հայաստանից դուրս գտնվող Հայկական կառույցների գործունեության ուղեցույցը։

Հապաղելու պարագայում մենք կկորցնենք նախ Հայկական ինքնությունը, ապա նաև Հայկական պետությունն ու պետականությունը։

Աստված Պահապան Հայաստանի Հանրապետությանն ու բոլոր Հայերին» :

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված