«Հավերժ զինվոր» խորագրի ներքո անցկացվել են մեծարման միջոցառումներ
ՀայաստանՀուլիսի 10-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքային զինկոմիսարիատների և զորամասերի հրամանատարության հետ համատեղ անցկացվել են մեծարման միջոցառումներ` «Հավերժ զինվոր» խորագրի ներքո:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառումներին մասնակցել են պետական և ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպություների ներկայացուցիչներ, ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցներ, պարտադիր ժամկետային զինծառայողներ, զորակոչային տարիքի պատանիներ: Մեծարման միջոցառումների նպատակն էր շնորհակալություն հայտնել նորօրյա հերոսներին, զորացրված զինծառայողներին հայրենիքի պաշտպանության առաքելությունը պատվով կատարելու և սահմանների անառիկությունը պահպանելու համար:
Միջոցառումների ընթացքում զինվորական ծառայությունից զորացրված մի շարք երիտասարդներ պարգևատրվել են շնորհակալագրերով և պատվոգրերով: