Առաջիկա օրերին հետ կկանչվի նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանը. «Ժամանակ»
Հայկական Մամուլ«Ժամանակ» թերթը գրում է.
Վերջին շրջանում սկսված դեսպաններին հետ կանչելու գործընթացը շարունակվելու է։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին հետ կկանչվի նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, ով համարվում է Քոչարյանի կադրը։
Նա Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք եղել է Քոչարյանի աշխատակազմի ղեկավարը։ Նշենք, որ արդեն հետ են կանչվել Քուվեյթում Հայաստանի դեսպան Մանվել Բադեյանը, ԱՄԷ-ում Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանը։ Երեկ էլ ԱԳ փոխնախարարը հաստատել է, որ Վատիկանից հետ կկանչվի նաև Սերժ Սարգսյանի դեսպան փեսան՝ Միքայել Մինասյանը»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: