Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է 

Չսիրեցի Տաջիկստանը

Բլոգոսֆերա

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի նախկին մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը գրում է․

Տաջիկստանն այն քիչ երկրներից է, որ ինձ ընդհանրապես դուր չի եկել: Ի դեպ բացասկան տպավորությունն այս ձևավորվել է հենց ինքնաթիռի վայրեջքից սկսած, երբ վերևից նայում էի Դուշանբեի տների տանիքներին:

Ընդհանրապես տների կտուրները համակեցական կյանքի ու մշակութային միջավայրի ինքնատիպ բնութագրիչներն են: Չեք հավատում, նայեք Պետերբուրգի, Բուդապեշտի, Վիեննայի, Լվովի ու այլ քաղաքների կոկիկ տանիքներին ու դրանք, համեմատեք Մոսկվայի ու Կիևի թափթփվածության ու խառնիճաղանճության հետ:

Օրինակ, եթե որևէ բարձունքից նայեք Հայաստանի Գորիս քաղաքին, ապա չափազանց հետաքրքիր տեսարանի ականատես կլինեք՝ իրար կողք կամ էլ իրար վրա շարված միանման կարմիր կտուրների: Հա՛, Գորիսը կարմիր կտուրների քաղաք է, ու այդ տեսարանը յուրաքանչյուրին կարող է տպավորել:

Բայց Դուշանբեն այդ առումով նույնիսկ մեր հայկական Գորիսին է զիջում, քանի որ վերևից ոչ թե թափթփվածություն ես տեսնում՝ այլ ավերակներ ու փնթիություն, երբեմն էլ՝ ոսկեզօծ քաղքենի ճոխություն: Փաստորեն տաջիկները արևելյան բազարի գաղափարը վերակենդանացրել են կտուրների վրա:

Տաջիկստանում օդը կանգնած է և ոչ միայն այն պատճառով, որ անտանելի շոգ է, այլ ամեն քայլափոխի զգում ես դիկտատուրայի գարշահոտը:

Երևի քչերը գիտեն, բայց ես Դուշանբեում կորել էի, ավելի ճիշտ դուրս էի եկել ման գալու ու մի քանի թաղամաս անցնելուց հետո չգիտեի, թե ոնց վերադառնալ հյուրանոց: Տաջիկստանի քաղքենի չինովնիկները պետությունը ներկայացնելիս հազար ու մի բան կարող են ցույց տալ՝ ամենաանճաշակ հյուրասիրությունից մինչև ամենանողկալի հուշարձանը, բայց ինձ հետաքրքրող միակ բանն այն էր, թե ո՞ւր են Դուշանբեի կանայք, ախր ժամը 8-ն է, ո՞ւր են նրանք: Պարզապես Իսլամի ու ադաթների գերին դարձած հանրության մեջ այդ ուշ ժամին պարկեշտ կանայք տանից դուրս չեն գալիս՝ այն էլ մենակ: Քուչի լեզվով ասած՝ թեմա ա:

Լավ կանանց թողնենք հանգիստ, քանի դեռ կանանց իրավունքներով զբաղվողներն ինձ սեքսիզմի մեջ չեն մեղադրել, ու խոսենք մարդկանց հետ շփումների մասին: Առանց բացառության բոլորն ինձ հարցեր էին տալիս Թավշյա հեղափոխությունից ու չէին հավատում, որ իմ պես կառավարական մանր չինովնիկն ընդամենը մեկ ամիս առաջ պառկում էր ասֆալտներին: Դե եկեք ճշմարտությունից չխուսափենք ու փաստենք, որ արևելյան երկրներում մամուլի խոսնակները դիտարկվում են որպես խոսք տանող-բերող արքունական կռիսներ: Բայց նրանց զարմանքն այդքանով չսահմանափակվեց. մեր տաջիկ գործընկերները քիչ էր մնում ուշագնաց լինեին, երբ իմացան, որ այն եվրոպական արտաքինով կարևոր պաշտոնյան էլ է ասֆալտներին պառկել ու հեղափոխություն արել: Խոսքը ՀՀ առաջին փոխվարչապետի մասին է:

Բայց մարդիկ տխուր էին, մարդիկ աղքատ էին, մարդիկ խեղճ էին, մարդիկ... չգիտեմ էլ ինչ ասեմ նրանց դեմքերն ու հոգիները նկարագրելու համար: Նույնիսկ հյուրանոցի դռների մոտ կանգնող պարոնի երեսին կարելի էր նկատել ծանրագույն մի ընտրություն, ընտրություն՝ քաղաքացիական պատերազմի ու դիկտատորի միջև: Այդ մարդիկ կամովին համաձայնվել են ապրել ստրկության մեջՙ միայն թե պրծնեն իրենց ու իրենց երեխաներին լափող քաղաքացիական պատերազմից: Նրանք ստիպված են հանդուրժել, համակերպվել, ստիպված են խեղդված ապրել, լուռ տանել բոլոր զրկանքներն ու սպասումով ցնդել:

Տաջիկները միշտ վախով են նայում դեպի Աֆղանստանի կողմը: Դե գիտակցական վախ չէ, այլ՝ ենթագիտակցական, չնայած ենթագիտակցությունը կտրված է զգայություններից: Նրանք ամեն վայրկյան սպասում են ահաբեկիչների խելագար հրոսակների, որոնք չեն գալիս ռուս զինվորների շնորիվ: Նրանք շնորհակալ են ռուսներին, նրանք պարտք են ռուսներին, ու այդ պարտքի զգացողությունը դարձել է ինքնության կարևորագույն բաղադրիչը:

Վախենալու երկիր էր Տաջիկստանը, հատկապես վախենալու էին արևելյան ճոխ ու ոսկեզօծ պալատները, որոնք հեռու էին ժողովրդական տառապանքից, բայց տառապանքի ոգին ներկա էր բարձրաշխարհիկ շենքերի միջանցքներում:

Չսիրեցի Տաջիկստանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
Ամենադիտված