Արոնյանը` ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում
ՍպորտՀայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը մեկ հորիզոնականով բարելավել է դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում:
ՖԻԴԵ-ի հոկտեմբեր ամսվա դասակարգման աղյուսակում Լևոն Արոնյանը 5-րդ տեղում է: Դասակարգման աղյուսակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը:
Հայաստանի ներկայացուցիչների աղյուսակում են նաև Գաբրիել Սարգսյանը (52-րդ տեղ) և Հրանտ Մելքումյանը (85-դ տեղ):