Ո՞վ է Շևչենկոյի անվան թիվ 42 դպրոցում ստեղծված լարվածության հեղինակը. ԿԳՆ ներկայացուցիչները տեղում են
Գիտություն և ՄշակույթԿրթության և գիտության նախարարության պաշտոնյաները ժամանել են Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոց: Այսօր առավոտից լարված իրավիճակ է դպրցում։ Բանն այն է, որ որոշ ուսուցիչներ պահանջում են դպրոցի տնօրեն էլեոնորա Թումանյանի հրաժարականը, նրան մեղադրում են կոռուպցիոն գործարքների մեջ։ Սակայն մի շարք ծնողներ և աշակերտներ հակադարձում են՝ դպրոցում ստեղծված լարվածության հեղինակը փոխտնօրեն Շողիկ Բաղրամյանն է։
Վերջինս էլ պնդում է, որ բացի այն, որ տնօրենի դեմ դատական գործ կա, նա նաև աշխատանքից ազատում է տարիներով դպրոցում աշխատած մանկավարժներին:
ԿԳՆ ներկայացուցիչները նշեցին, որ իրենք այստեղ են՝ խնդիրը բազմակողմանի ուսումնասիրելու և ստեղծված իրավիճակը շտկելու համար. «Այս հարցի միակ լուծումը երեխաներին չներգրավելն է: Մենք եկել ենք փոխվստահության և մեկը մյուսին ժամանակ տալու համար, որպեսզի խնդիրը մանրամասն ուսումնասիրենք»,- նշեց ԿԳն ներկայացուցիչներից մեկը: