ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Սրանք մարզպետի դեմ ուղղված քայլեր են․ Ուրցաձորի համայնքապետը չի ուզում «դավաճան» լինել

Քաղաքական

«Իմ և իմ ընտանիքի դեմ ընդվզումներն սկսել են դեռևս խորհրդային տարիներից, քանի որ թե՛ ես, և թե՛ իմ կինը եղել ենք պետական պաշտոնյա: Ես կուսակցական չեմ և ոչ ոքի չեմ էլ ստիպել գնալ և կուսակցական դառնալ։ Մեզ մոտ կա Մանուկ Մանուկյան անունով քաղաքացի, ով նախկին աշխատավայրում ունենալով խնդիրներ՝ եկել է ինձ մոտ և ես իրեն ասել եմ, որ գնա ու իր խնդիրներն իր աշխատավայրում լուծի, սակայն դրանից հետո նա շանտաժների էր դիմում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը, անդրադառնալով այն թեմային, թե ինչու է իր դեմ մեծացել համայնքի բնակիչների բողոքի ալիքը։

Համայնքապետի խոսքով՝ տեղի ունեցող ակցիաներն անձնական խնդիրներ են միայն, և ինչպես Մանուկ Մանուկյանը, այնպես էլ համայնքից մի շարք այլ մարդիկ՝ ուզում են «տիրել» համայքապետի աթոռին։ 

Այն հարցին, թե ինչու մարզպետ Գարիկ Սարգսյանի հորդորի համաձայն՝ համայնքապետը հրաժարական չի տալիս  և նորից չի մասնակցում ընտրություններին, Անդրեասյանը պատասխանեց․ «Ես եթե տեսնեի, որ իմ դեմ դուրս եկած մարդկանց թիվն իրոք մեծ է և իրոք կա այդ անհանդուրժողականությունը, ես հրաժարական կտայի, բայց իմ թիմակիցներն ասում են, որ հրաժարական տալու դեպքում իմ տան պատերին կգրեն «Դավաճան»»։

Անդրեասյանը հայտարարեց նաև, որ Մանուկ Մանուկյանի դեմ դատական հայց է ներկայացնելու զրպարտության համար և հավելեց, որ ստորագրահավաք են կազմակերպել իր հրաժարականի համար, որոնց շարքերում կան նաև անչափահաս երրեխաներ (հավաքվել է 64 ստորագրություն)։

ԼՈՒՐԵՐ.com-ի այն հարցին, թե  բնակիչները բողոքում են՝ համայնքապետը թույլ չի տալիս իրենց երրեխաները հաճախեն մանկապարտեզ, քանի որ պահանջում է հողի հարկերը վճարել, պատասխանեց․«Որևիցե մեկի երեխայի հետ կապված նման բան հնարավոր չէ, մեր ամենամեծ հարստությունը մեր երեխաներն են, և ես  հերքում եմ նրանց ասածները»։

Համայնքապետն, անդրադառնալով իր ունեցվածքին՝ այդպես էլ չկարողացավ մտաբերել, թե որքան հողատարածքներ ունի։

Վերջում ԼՈՒՐԵՐ․com-ի այն ճշտող հարցին, թե՝ մարզպետի հետ եղե՞լ են քննարկումներ՝ այս իրավիճակից ելք գտնելու համար, քանի որ Գարիկ Սարգսյանը վերրջերս էլ մարզխորհրդի նիստի ժամանակ հայտարարել էր, որ պետք է հրաժարական տան այն համայնքապետերը, որոնց դեմ ընդվզում է ժողովուրդը, Ռաֆիկ Անդրեասյանը մանրամասնեց․ «Իհարկե, եղել են քննարկումներ, ես երեք անգամ առանձնազրույց եմ ունեցել մարզպետի հետ, սակայն նրան ներկայացրել եմ իրավիճակը և ասել, որ շատ քիչ է իմ հրաժարականը պահանջող մարդկանց թիվը, ու դրա համար ես պաշտոնս չեմ թողնի, ասել եմ որ նման բան չի կարող լինել»։

Ըստ համայնքապետի՝ սա ավելի շատ մարզպետի դեմ ուղղված քայլեր են և ուղղորդվում են նաև այն մարդկանց կողմից, ովքեր ժամանակին ցանկացել են դառնալ մարզպետ։

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքի 3 գյուղերի մի խումբ բնակիչներ տևական ժամանակ է՝  բողոքի ակցիա են անցկացնում գյուղապետարանի մոտ՝ պահանջելով համայնքը 19 տարի ղեկավարող Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականը:

Բողոքավորները պնդում են, որ Ռաֆիկ Անդրեասյանը համայնքապետի պաշտոնում բազմաթիվ չարաշահումներ է թույլ տվել: Մասնավորապես, նշում են, որ գյուղապետարանի նախկին շենքն այժմ Անդրեասյանի առանձնատունն է: Իսկ վերջինս պնդում է, որ ամեն ինչ արվել է օրենքի շրջանակում:

Նշենք, որ 5 հազար բնակիչ ունեցող խոշորացված համայնքի բյուջեն կազմում է շուջ 120 մլն դրամ։

Արմինե Միքայելյան

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված