Ջենիֆեր Լոպեսի նախկին և ներկա «սերերը» հետևել են նրա ելույթին (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերDaily Mail-ը հայտնում է, որ ամերիկյան հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը համերգային մեծ շոուով հանդես է եկել Լաս Վեգասում՝ ելույթ ունենալով միաժամանակ իր երկու «սիրելի» տղամարդկանց առաջ։ Լոպեսի կրքոտ ելույթին են հետևել նրա նախկին ընկերը՝ ռեփեր Փաֆ Դեդին ու ներկայիս սիրելին՝ բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը:
«Ջենիֆերն ամբոխում նկատեց Դեդիին ու երգեց նրա համար: Նա նրան աչքով արեց ու նույնիսկ բղավեց Դեդիի անունը, արդյունքում հանդիսատեսն իմացավ, որ նա այնտեղ է: Այնուհետև նա բղավեց Ալեքսի անունը: Նա շատ լավ տեղյակ էր, որ իր նախկինն ու այժմյան ընկերը դահլիճում են»,-պատմել է քաջատեղյակ աղբյուրը: