Միջնորդությունը մերժվեց. Նորք Մարաշի զինված խմբի պարագլուխը կմնա կալանքի տակ
ԻրավունքՆորք Մարաշի զինված խմբի գործով խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը կմնա կալանքի տակ: Վերջինիս պաշտպան Լևոն Բաղդասարյանը նախորդ դատական նիստին միջնորդություն էր ներկայացրել 1 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակել իր պաշտպանյալին: Նա հայտնել էր, որ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Լենա Նազարյանը երաշխավորագիր են ներկայացրել Արթուր Վարդանյանին անձնական երաշխավորությամբ գրավով ազատ արձակելու վերաբերյալ:
Այսօր դատավոր Արմեն Բեկթաշյանը հրապարակել է դատարանի որոշումը, համաձայն որի՝ Արթուր Վարդանյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է։