Ազնավուրը մարմնավորում էր Ֆրանսիայի ու Հայաստանի հարաբերությունների ողջ խորությունը. դեսպան
Գիտություն և ՄշակույթՀայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը Շառլ Ազնավուրի մահը մեծ կորուստ է համարել երկու երկրների համար: Այս մասին հոկտեմբերի 1-ին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է դեսպանը:
«Քիչ առաջ մենք կորցրեցինք Շառլ Ազնավուրին, ով իր անձով մարմնավորում էր Ֆրանսիայի ու Հայաստանի հարաբերությունների ամբողջ խորությունը, հարստությունն ու մարդկայնությունը: Սա մեծ կորուստ է մեր երկու երկրների և նրա արվեստի սիրահարների համար»,- գրված է գրառման մեջ:
Հոկտեմբերի 1-ին 94 տարեկան հասակում կյանքից հեռացել մեծանուն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը: