Լևոն Արոնյանն արագ ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոնի հավակնորդի հետ
ՍպորտՇախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն արագ ոչ-ոքի խաղաց Օլիմպիադայի 10-րդ տուրում:
Բաթումում ընթացող Օլիմպիադայի նախավերջին տուրում Արոնյանը մրցում էր աշխարհի չեմպիոնի հավակնորդ, ԱՄՆ ներկայացնող Ֆաբիանու Կարուանայի հետ: Պարտիայի 27-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:
Մյուս պարտիաները դեռևս շարունակվում են:
9-րդ տուրից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականն ունի 15 միավոր և մրցաշարային աղյուսակում 4-րդ տեղում է: Նույնքան՝ 15-ական միավոր ունեննաև ԱՄՆ, Չինաստանի, Անգլիայի ընտրանիները: Առաջատարը 16 միավորով Լեհաստանն է: Կանանց թիմը 3-րդ տեղում է վաստակած 15 միավորով: 15 միավորունեն Ուկրաինան ու ԱՄՆ-ն: Առաջատարը Չինաստանն է 16 միավորով: