Պիզելին`Ղազախստանի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստ
ՍպորտՂազախական «Ակտոբե» ակումբում հանդես եկող՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին ճանաչվել է Ղազախստանի առաջնության նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Այս մասին գրում է առաջնության պաշտոնական կայքը: Պիզելին քվեարկության արդյունքում ստացել է 24 միավոր և գրավել առաջին հորիզոնականը:
Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 28-րդ տուրում «Ակտոբե»-ն մրցում էր «Կայրաթ»-ի հետ: Մարկոս Պիզելին մեկնարկային կազմում էր, սակայն 59-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց: «Ակտոբե»-ն պարտվել է 1:6 հաշվով: Մարկոս Պիզելին Ղազախստանի ընթացիկ առաջնությունում դարձել է 18 գոլի հեղինակ: