Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմին Տաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարան Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք 

Ովքեր են փոխարինել պաշտոնից ազատված նախարարներին

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով նախագահն աշխատանքից ազատել է ՀՅԴ-ական ու ԲՀԿ-ական նախարարներին: Նկատենք, որ ներկայիս կառավարությունում վերջիններիս տեղը զբաղեցրել են նորերը:

Եվ այսպես, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, ԲՀԿ-ական Աշոտ Հակոբյանին փոխարինել է Հակոբ Արշակյանը։ Նա այս տարվա մայիսի 17-ին, նշանակվել էր նախարարի առաջին տեղակալ, իսկ այժմ՝ նույն գերատեսչության նախարար:

Հակոբ Արշակյանը 2014թ. եղել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ: 2015 թ.-ից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր վարչության անդամ է: 2016թ. Ապրիլյան պատերազմի ընթացքում ծառայել է առաջնագծում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատի շարքերում: 

Նորանշանակ նախարարը 33 տարեկան է, ամուսնացած է, ունի երկու դուստր: 2003-2005թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում: 

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանի փոխարեն նախարարի պաշտոնում նշանակվել է Գարեգին Բաղրամյանը: Նա նույն նախարարությունում փոխնախարար էր նշանակվել այս տարվա հունիսի 11-ին:

Նա 41 տարեկան է, անկուսակցական: Ամուսնացած է, ունի որդի: Հաշվառված է պահեստազորում: 2003թ.-ից տեխնիկական գիտությունների թեկնածու է:

Կարող է ես ավելի շուտ դուրս գամ ՀՀԿ-ից, քան ինձ կհեռացնեն. Ֆելիքս Ցոլակյան

Արտակարգ իրավիճակների նախարար, ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանի պաշտոնը կզբաղեցնի Ֆելիքս Ցոլակյանը: 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Ցոլակյանը զբաղեցրել է մի շարք պաշտոններ: Մասնավորապես, 2007 թ. հուլիս-հոկտեմբեր ամիսներին եղել է ՀՀ նախագահի խորհրդական։ Նույն թվականի նոյեմբերի 1-ին նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։ 2013 թ. մարտի 7-ին Կառավարության որոշմամբ նշանակվել է Շիրակի մարզպետ2016-ի հունիսի 29-ին նշանակվել է Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար: 2017 թ. մայիսի 17-ին Նախագահի հրամանագրով Ֆելիքս Ցոլակյանը ազատվել է Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից:  

Նշենք, որ Ցոլակյանը պատգամավոր էր դարձել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով՝ Շիրակից։ Նա այն պատգամավորներից էր, որը հեղափոխությունից հետո լքեց խորհրդարանական ՀՀԿ խմբակցությունը: Այս մասին արդեն նախկին պատգամավորը հայտարարել էր հունիսի 6-ին՝ նշելով, որ հանդես է գալու որպես անկախ պատգամավոր. «Թերևս, բոլորին է հայտնի, որ երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել, իսկ սույն թվականի մայիսի մեկին տեղի ունեցած վարչապետի ընտրությունից հետո, փաստացի, դադարել է նաև համագործակցությունը ՀՀԿ խմբակցության հետ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային Ժողովի պատգամավոր եմ ընտրվել ռեյտինգային ընտրակարգով և ունեմ ուղղակի պարտավորություններ իմ օգտին քվեարկած մեր հայրենակիցների և ողջ Շիրակ աշխարհի առջև՝ շարունակելու եմ հանդես գալ որպես անկախ պատգամավոր և ներկայացնել մեր ժողովրդի խնդիրները»,- գրել էր Ցոլակյանը։

Նորանշանակ ԱԻ նախարարը 66 տարեկան է: 

Թե ովքեր ենվերցնելու մյուս նախարարների պորտֆելները, դեռևս հայտնի չէ: Մամուլում շրջանառվում են որոշ անուններ, իսկ թե որքանով են այդ տեղեկությունները համապատասխանում իրականությանը, պարզ կդառնա շատ շուտով:

Ըստ այդ լուրերի՝ Կառավարության կազմում ՀՅԴ-ից Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանին հնարավոր է՝ փոխարինի Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գարեգին Մելքոնյանը, որը հետ է կանչվել դեսպանի պաշտոնից: 

Հավելենք՝ դեռևս հայտնի չէ, թե ովքեր են զբաղեցնելու Սպորտի և երիտասարդության նախարար, ԲՀԿ-ական Լևոն Վահրադյանի և Գյուղատնտեսության նախարար, ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանի պաշտոնները:

Հիշեցնենք՝ Բաղրամյան պողոտայում հոկտեմբերի 2-ին աղմկահարույց օրենքի ընդունումից հետո, բողոքի ցույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հորդորել է աշխատանքից ազատել ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական նախարարներին։ Բանն այն է, որ հոկտեմբերի 2-ին, երկրորդ և վերջնական ընթերցմամբ ԱԺ-ն 67 կողմ քվեով ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Ելքի» պատգամավորների, վարչապետի հրաժարականից հետո թույլ կտա խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը:

Նշենք, որ օրինագծին կողմ էին քվեարկել ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները։


Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՏաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել«ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովը կարող է դրդել Հայաստանին նոր սադրանքների». Բայրամով Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Ամենադիտված