Այգում շների միջև սեռական հարաբերությունը պետք է դիտարկվի բռնաբարության մշակույթի համատեքստում. սկանդալ գիտական աշխարհում
Գիտություն և ՄշակույթԱրեւմտյան գիտական աշխարհում սպասվում է տարվա խոշորագույն սկանդալը:
Ինչպես տեղեկացնում է bbc.com կայքը, երեք հարգարժան գիտնականներ խոստովանել են, որ ամբողջ տարվա ընթացքում կատարել են ոչ այնքան էթիկական սոցիալական փորձեր:
Նրանք գիտակցաբար, գրեթե ամբողջովին անիմաստ և նույնիսկ անհեթեթ «գիտական» հոդվածներ են
գրել սոցիալական գիտությունների տարբեր ոլորտներում՝ ապացուցելու, որ այս ոլորտում
գաղափարախոսությունը գերակշռում է ողջամտոությանը:
Աշխատանքները գրվել են փոփոխված անուններով և ինչպես իրենց հեղինակներն են առաջարկել,
հաջողությամբ փորձարկվել եւ հրատարակվել են հեղինակավոր գիտական ամսագրերում:
Եվ ամենաանհեթեթ հոդվածներից մեկն այն է, որ այգում շների միջեւ սեռական հարաբերությունը
պետք է դիտարկվի բռնաբարության մշակույթի համատեքստում. այն նույնիսկ արժանացել է հատուկ
մրցանակի:
«Գիտությունը նպատակ է դրել հաստատել ճշմարտությունը,սակայն սոցիալական ոլորտում ճշմարտությունը
քչերին է հետաքրքրում»,-նշել են հեղինակները: Գլխավորը գաղափարական նորմերին համապատասխանելն է:
Հեղինակներն իրենց իրական անունները գրել են Areo թերթին տված բաց նամակի մեջ՝ Ջեյմս Լինդսի, Հելեն Պրակրոուզ, Պիտեր Բոգոսյան: