ՔԿՀ-ներում պահվող անձանց թիվը նվազել է. Արտակ Զեյնալյան
ԲլոգոսֆերաԱրդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Անազատության մեջ պահվող անձանց առողջության պահպանման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ
Ակնառու պատկերացում կազմելու նպատակով, ներկայացնում ենք ընթացիկ տարվա 9 ամիսներին բժշկական սպասարկման գծով իրականացված աշխատանքները՝ թվային վերլուծությունների տեսքով, համեմատած՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված տվյալների հետ:
2018թ հունվարից մինչև սեպտեմբերի 30-ը, հետազոտման և բուժման նպատակով Հայաստանի առողջապահական բուժհաստատություններ տեղափոխված կալանավորված անձանց և դատապարտյալների թվաքանակը (1380) շուրջ 200-ով ավելի է 2017թ նույն ժամանակահատվածում տեղափոխվածների թվաքանակից (1191), և դա այն դեպքում, երբ 2018թ հունվարից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Քրեակատարողական հիմնարկներներում պահվող անձանց թվաքանակը գրեթե 900-ով պակաս է 2017թ-ի նույն ժամանակահատվածում պահված անձանց թվաքանակին:
Ուշադրության է արժանի նաև այն, որ 900-ով պակաս քանակակազմի պայմաններում, 2018թ 9 ամիսների ընթացքում պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնություն ստացածների թիվը (504) կրկին գերազանցում է 2017թ նույն ժամանակահատվածում բուժում ստացածների թվաքանակը (443)»: