Իրանի հետ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը մեծացրել է տարածաշրջանում կոնֆլիկտի հավանականությունը. Ջոն Քերի
ԻրանԻրանի հետ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը մեծացնում է երկրների միջեւ ռազմական առճակատման վտանգը: Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, այս մասին նշել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, համաձայնագրից դուրս գալով, տարածաշրջանում կոնֆլիկտն ավելի հավանական է դարձել: Կան մարդիկ, ովքեր կցանկանային, որ Միացյալ Նահանգները ռմբակոծեն Իրանը»,-ասել է նա:
Հոկտեմբերի 3-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարՄայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս 1955թ. Իրանիհետ կնքված «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների ևհյուպատոսական իրավունքների մասին» պայմանագրից:
ՄԱԿ-ի միջազգային դատարանը պահանջել է ԱՄՆ-ից դադարեցնելԻրանի դեմ սահմանած մի շարք պատժամիջոցների գործողությունը: ԱՄՆ-ն պետք է չեղարկի Իրանի դեմ այն պատժամիջոցները, որոնքվերաբերում են մարդասիրական հարցերին և քաղաքացիական ավիացիային: Բացի այդ, դատարանը կողմերին կոչ է արել զերծ մնալգործողություններից, որոնք կարող են հանգեցնել հակասությունների խորացմանը: Բոլոր որոշումները դատավորների կողմից ընդունվել են միաձայն: Իրանն ամերիկյան պատժամիջոցների հարցով ՄԱԿ-ի դատարան էր դիմել հուլիսի 16-ին: Իրանի իշխանությունները պնդում են, որ մայիսին ԴոնալդԹրամփի վարչակազմի սահմանած պատժամիջոցները խախտում են 1955 թվականի պայմանագրի պայմանները:
Մայիսին Թրամփը հայտարարել է Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին: