Յուրա Մովսիսյանը` Հայաստանի հավաքականին միանալու մասին
ՍպորտՅուրա Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայաստանի հավաքական վերադառնալու մասին․
«Ես վերադառնում եմ: 3 տարի իմ ազգային հավաքականում չխաղալուց հետո որոշեցի վերադառնալ և կրկին խաղալ: Չէի մտածում, որ այն ամենն, ինչ տեղի ունեցավ դրանից հետո երբևէ կվերադառնամ, սակայն հիմա մենք ունենք նոր ազատ Հայաստան և ոչինչ ինձ այնքան հպարտ չի դարձնում, քան իմ թիմին միանալը:
Չեմ համբերում Հայաստանում վայրէջք կատարելուն և մեր նոր ճանապարհորդությունը սկսելուն: Ակնկալում եմ հոկտեմբերի 13-ին և16-ին կայանալիք խաղերում լի մարզադաշտ տեսնել: Միակ ճաապարհը, որի օգնությամբ կվերադառնանք հաղթանակին, մեր երկրպագուների աջակցությունն է»:
Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին հոկտեմբերի 13-ին խաղալու է Ջիբրալթարի հետ, հոկտեմբերի 16-ին` Մակեդոնիայում: