Հայտնի է դարձել, թե ինչ գույներով է թողարկվելու Samsung Galaxy S10 սմարթֆոնը
Այլ
AllAboutSamsung կայքը, հիմնվելով իր աղբյուրների վրա, հայտարարում է, որ հարավկորեական ընկերությունն արդեն որոշել է, թե ինչ գունային տարբերակներով է թողարկվելու Galaxy S10–ը։
Նշվում է, որ սմարթֆոնի Samsung Galaxy S10 տարբերակը թողարկվելու է սպիտակ, սև, կանաչ, վարդագույն, արծաթագույն և մոխրագույն տարբերակներով։
Ակնհայտ է, որ այս գույները վերջնական չեն լինելու, քանի որ վերջերս Samsung-ը հետևում է նորաձևությանը և նոր տարբերակներ է հայտարարում իրենց սմարթֆոնների թողարկումից անմիջապես հետո։