Շախմատի կանանց աշխարհի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 2 գրոսմայստերով
ՍպորտՇախմատի կանանց աշխարհի չեմպիոնի կոչման համար Հայաստանից կպայքարի երկու ներկայացուցիչ:
Oրեր անց մեկնարկող շախմատի աշխարհի կանանց առաջնությանը Հայաստանը կներկայացնեն Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը:
Կանանց աշխարհի առաջնությունը կընդունի Ռուսաստանի Խանթի Մանսիսկ քաղաքը` նոյեմբերի 2-23-ը: Մրցաշարի մասնակցում են 64 շախմատիստներ: Ամենաբարձր գործակիցն ունի աշխարհի գործող չեմպիոն Ցզյու Վենյուն: