«Մանչեսթեր Յունայթեդ»-ի 6 ֆուտբոլիստ կարող է լքել թիմը Մոուրինյուի պատճառով
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի վեց ֆուտբոլիստ կարող է լքել թիմը գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ ունեցած բարդ հարաբերությունների պատճառով: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Եթե պորտուգալացի մասնագետը շարունակի մարզել մանկունիացիներին, թիմը հնարավոր է՝ լքեն Դավիդ Դե Խեան, Էրիկ Բային, Լյուկ Շոուն, Անտոնիո Վալենսիան, Պոլ Պոգբան ու Անտոնի Մարսիալը:
Մոուրինյուն մանչեսթերյան թիմը գլխավորում է 2016թ.-ից: ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում է՝ 13 միավորով: