«Ժամանակ». Կարո Կարապետյանի եւ Հարություն Ղարագյոզյանի սպանությունները կարող են կապ ունենալ Աղվան Հովսեփյանի հետ
Հայկական Մամուլ«Ժամանակ» թերթը գրում է. «Կարո Կարապետյանի, Հարություն Ղարագյոզյանի սպանությունները կարող են անմիջական կապ ունենալ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ:
Երբ խոսվում է, որ Կարապետյանի եւ Ղարագյոզյանի միջեւ գույքային վեճ է եղել, չի նշվում, թե ում գույքի մասին է խոսքը: Մինդեռ հայտնի է, որ Հարություն Ղարագյոզյանը Աղվան Հովսեփյանի գույքային միջոցների ստվերային կառավարիչներից մեկն է:
Աղվան Հովսեփյանը սպանություն, ապա ինքնասպանություն սցենարի լավ բեմադրիչ է, ինչը փայլուն կերպով դրսեւորվեց 1998 թ. նախկին գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի եւ տրանսպորտի դատախազ Արամ Կարապետյանի դեպքում:
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վարկածի՝ Արամ Կարապետյանը նախ սպանել էր գլխավոր դատախազին, ապա ինքնասպանություն գործել: Ըստ դատախազության գրանցամատյանների՝ միակ մարդը, ով մուտք էր գործել գլխավոր դատխազի մոտ ու դուրս չէր եկել՝ Աղվան Հովսեփյանն էր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում