00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Բելլա Հադիդը` Հռոմում (լուսանկարներ)Հայդի Քլումը` նկարահանման ժամանակ (լուսանկարներ)Շարլիզ Թերոնը` նոր գովազդում (տեսանյութ)ՊԵԿ-ի «Նակոլկա Շուշոն»՝ իր անձին վերաբերող լուրերի մասին«Արսենալ»-ի մարզումները (լուսանկարներ)«Ալաշկերտ»-ը նոր ֆուտբոլիստ ունի«Լոռի»-ի ու «Կայրաթ»-ի միջև խաղն անավարտ է մնացել բախումների պատճառովԶիդանն ու Լեմպարդը` «Չելսի»-ի գլխպավոր մարզչի թեկնածուՕսիպյանի քավորը ճիշտ էր, Անանյանը՝ սխա՞լՀովհաննես Գաբուզյանը՝ Southwest Class Championships մրցաշարի հաղթող

Միամիտ լոռեցու հարց՝ վարչապետին. «Վերև՞ ենք թռչելու, թե՞ ներքև». «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Հոկտեմբերի 10-ի առավոտը բարի է բոլորի համար, բացի տնտեսագիտություն հասկացողներից»,- եթե ազգովի խաղայինք հայտնի մաֆիա խաղը՝ կասեր խաղավար Նիկոլ Փաշինյանը և կներկայացներ ֆինանսական վերջին ցուցանիշները: Դա, իհարկե, շատ կոգևորեր սկսնակ խաղացողներին, և նրանք առավոտը կհամարեին բարի, սակայն այն մարդիկ, ովքեր քիչ թե շատ հասկանում են տնտեսագիտությունից, կհասկանային, որ նման մանիպուլյացիայով սկսված առավոտը շատ հեռու է բարի լինելուց:

Ըստ վարչապետ Փաշինյանի առավոտյան ֆեյսբուքյան գրառման, հեղափոխությունից ի վեր, այսինքն՝ մայիսից մինչ օրս, բանկային համակարգի ակտիվներն աճել են 10.5 տոկոսով, վարկերը աճել են 7.0 տոկոսով, ֆիզիկական անձանց վարկերն աճել են 10.4 տոկոսով, իրավաբանական անձանց վարկերն աճել են 4.3 տոկոսով: Ավանդներն աճել են 9.2 տոկոսով։ Վարչապետի այս հրապարակումը վերնագրված է՝ «Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար»:

Ինչպես կասեր ժողովրդական բանահյուսությունը՝ թռիչքդ շաքարով կտրեմ, պարոն վարչապետ, բայց եկեք մի հատ հասկանանք, արդյոք հրապարակված տվյալները բավարա՞ր են տնտեսական թռիչքային զարգացում կանխատեսելու համար:

Այսպիսով, 2018 թվականի մայիս-օգոստոսին վարկերն աճել են 7.0 տոկոսով, իսկ ավանդները՝ 9.2 տոկոսով: Առաջին հարցը, որ կառաջանա նորմալ տնտեսագետի մոտ, վերաբերում է ժամանակահատվածին: Այդ ի՞նչ մոտեցում է՝ գնահատել մայիս-օգոստոսի ցուցանիշը: Բա ո՞ւր մնաց սեզոնայնությունը, հաշվետու ժամանակահատվածի սկիզբն ու ավարտը, տարեկան ցուցանիշը, եռամսյակային կտրվածքը և մնացած ժամանակային գործոնները, ի՞նչ է, տնտեսական կյանքը մայիս ամսի՞ն է սկսվել: Կամ եթե անգամ մայիս-օգոստոս եք ուզում համեմատել, տրամաբանական կլինի՝ դա համեմատեք գոնե նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, այլ ոչ թե՝ միայն ապրիլ ամսվա հետ:

Մի կողմ թողնելով ժամանակահատվածի նման ընտրությունը, անդրադառնանք բուն հարցին: Այո, վարկերի և ավանդների ծավալներն ավելացել են, բայց մի՞թե դա նորություն է մեզ համար: Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների հիման վրա կառուցված գծապատկերը ցույց է տալիս, որ վերջին 15 տարում վարկերի և ավանդների ծավալները մշտապես աճել են, բայց դա միանշանակ հիմք չի կարելի համարել տնտեսական թռիչք կանխատեսելու համար: Վառ օրինակը 2008 և 2016 թվականներն են, երբ կար վարկերի և ավանդների ծավալների ավելացում, սակայն տնտեսությունը զարգանալու փոխարեն՝ 14.1 և 0.3 տոկոս անկում արձանագրեց: Եվ, ի վերջո, նախկինում ոչ մի ղեկավար վարկերի աճը տնտեսական թռիչքի նախադրյալ չի համարել:

Անդրադառնալով առանձին ցուցանիշների դրսևորած աճին, պետք է նշենք, որ նախ և առաջ՝ ավանդների ծավալների ավելացումը բնավ չի խոսում սպասվող տնտեսական թռիչքի մասին: Ավելին, այն ևս մեկ անգամ հիմնավորում է, որ մարդիկ չեն ցանկանում ներդրում կատարել բիզնեսում: Նրանք նախընտրում են փողը պահել բանկում, ստանալ տոկոսային՝ թեկուզ ցածր եկամուտ, քան թե ներդրում անել որևէ ոլորտի մեջ:

Ինչ վերաբերում է վարկերին, ապա խնդիրը հասկանալու համար պետք է տեսնել, թե որ ոլորտներին են ուղղվել վարկերը: Այսպես, ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն, վարկերի ծավալների ավելացմանն առավել մեծ նպաստումը եղել է սպառողական վարկերի հաշվին, որը կազմել է 7.3 տոկոս: Իսկ թե ինչպես պետք է սպառողական վարկերի ծավալների աճը նպաստի տնտեսական թռիչքին, մեղմ ասած, հասկանալի չէ:

Ամփոփելով վերոգրյալը, հասկանալի է դառնում, թե ինչո՞ւ առավոտը բարի չէր տնտեսագիտությունից հասկացողների համար, և այսպես շարունակելու դեպքում դեռ շատ ոչ բարի առավոտներ կարող է լինեն: Եվ այս ամենի արդյունքում, տնտեսական թռիչքի պատրաստվող կառավարությանը մնում է միայն հարցնել. պարոնայք, բայց դուք թռչել գիտե՞ք, թևեր ունե՞ք թռչելու համար, թե՞ այդ թռիչքը ևս մտացածին երևույթ է ու պետք չէ լուրջ ընդունել: Հասկացեք, եթե այդ ամենը բացակայում է, ապա թռիչքը միայն մի ուղղություն է ունենում՝ դեպի ներքև: Սա պետք է հասկանալ և լավ կշռադատել, որովհետև հետո ուշ կլինի, իսկ ասածը չհասկացողները լոռեցու միամտությամբ կհարցնեն՝ պարոն վարչապետ, բայց վերև՞ ենք թռչելու, թե՞ ներքև»:

Լրահոս
21 Փետ
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են հոգեբանական աջակցություն ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին ՍԱՏՄ ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանում կենդանիների կենսաապահովման կետեր կառուցելու հնարավորությունը Գագիկ Հարությունյանը ցավակցական ուղերձ է հղել Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ Թունավորվել են գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով Բնակարանային գողության փորձ««Օրվա բոցը» ժանրի հարց. մտածում եմ պատասխանի վրա». Նիկոլ ՓաշինյանՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը կարևորել է կարգավորման գործընթացի համար նպաստավոր մթնոլորտըԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարևորել են հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածություների իրականացումըԱրտաշատ-Երևան ավտոճանապարհին բախված ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են հիվանդանոց Կառավարությունում կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգմանը նվիրված քննարկումԲելլա Հադիդը` Հռոմում (լուսանկարներ)Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր. Չսպիացող վերք» գիրքն արաբալեզու ընթերցողին կներկայացնի ԼՂ հիմնահարցի ողջ պատմությունըԱրմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ Հայդի Քլումը` նկարահանման ժամանակ (լուսանկարներ)ԱԻՆ-ը նախաձեռնում է նախարարին կից հասարակական խորհրդի կազմավորման գործընթաց Շարլիզ Թերոնը` նոր գովազդում (տեսանյութ)ՊԵԿ-ի «Նակոլկա Շուշոն»՝ իր անձին վերաբերող լուրերի մասինՈւելսի բնակիչը կիսով չափ նիհարել է եւ ավելի քան 1 միլիոն դոլար Է ներդրել ավելորդ քաշի դեմ պայքարում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցի նպատակը Փաշինյան-Ալիև վերջին հանդիպման մանրամասներին ծանոթանալն է. Մնացականյան«Օսկար»-ի մրցանակաբաշխության ամենասեքսուալ զգեստները (լուսանկարներ) Բրիտանացի դիզայները ներկայացրել է թափանցիկ զգեստների հավաքածուն (տեսանյութ, լուսանկարներ) Վերականգնվել է պետությանը պատճառված 27,8 մլրդ դրամի վնաս Ադրբեջանի իշխանություններն արգելել են ընդդիմության հանրահավաքը ՀՀ փոխվարչապետ Գրիգորյանն Արցախի պետնախարարի հետ քննարկել է հայկական երկու հանրապետություններում նախատեսվող բարեփոխումներըՍա վիրավորանք է Արցախյան ազատամարտի հերոսների հանդեպ. Արմեն ԱշոտյանՊետեր Չեխը «Արսենալ»-ի կանանց թիմի խաղացողներին հրավիրել է ընթրիքի (լուսանկարներ)Շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ Դուք փորձում եք անել Հայաստանի համար. Նիկոլա Ազնավուրը՝ Նիկոլ Փաշինյանին Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը «Արսենալ»-ի մարզումները (լուսանկարներ)Հեղափոխության երգիչ Հայկ Ստվերը նոր երգ է պատրաստել (տեսանյութ) «Ալաշկերտ»-ը նոր ֆուտբոլիստ ունիԹուրքիայում խոստանում են վերանորոգել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Արցախի բռնած ազատության ճանապարհին. Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ«Լոռի»-ի ու «Կայրաթ»-ի միջև խաղն անավարտ է մնացել բախումների պատճառովՀայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր կստորագրեն Հոլանդիայի հայ համայնքը բողոքի ցույց կանցկացնի Հաագայում Զիդանն ու Լեմպարդը` «Չելսի»-ի գլխպավոր մարզչի թեկնածուՕսիպյանի քավորը ճիշտ էր, Անանյանը՝ սխա՞լԱլեն Սիմոնյանը պետական օրհներգի տեքստի մրցույթ է հայտարարում (տեսանյութ) Հովհաննես Գաբուզյանը՝ Southwest Class Championships մրցաշարի հաղթող «Рафик послал всех нафиг». Ուրցաձորի գյուղապետը պարզաբանում է` ում է ուղղված իր ֆեյսբուքյան գրառումը Էդմոն Մարուքյանը դիմել է Արարատ Միրզոյանին Աշոտյանը` Փաշինյանի ղեկավարման օրոք մարդու իրավունքների մասինՀերոսների նվիրումն ու քաջությունը պարտավորեցնում են անմնացորդ նվիրվել հայրենիքի պաշտպանությանը. Լիլիթ ՄակունցՊետությունը վատ գործարքի մեջ էՔաղաքացին աղջկա հետ փորձել է մտնել կառավարության շենք և ի նշան բողոքի՝ ինքնահրկիզվել «Յուվենտուս»-ը պատրաստվում է «Ատլետիկո»-ի դեմ դիմակայությանը (լուսանկարներ)Նիկոլն այս հարցում է՞լ էր խաբում
Ամենադիտված
Ստորագրահավաք՝ ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀորդորում եմ բոլորիդ, չօգտվել mogo.am ընկերության ծառայություններիցՀրապարակվել է Հայխնայբանկում մինչև 1993 թ. ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցողների ցանկըՈւ դո՞ւ ես դուխից խոսում, արա´․ Ռոբերտ Քոչարյանի որդու պատասխանը՝ «Նավակ Ճոճողի»՝ Մարտի մեկի վերաբերյալ գրառմանըՍաշիկի տղա Հայկ Սարգսյանին հեղափոխական Հայկ Սարգսյանը տալու ա, անցնիԻրավիճակ է փոխվում. մեքենա պահելը ՀՀ-ում կդառնա թանկ հաճույքՕրենքի նոր նախագծով Կառավարությունը արգելում է փաստաբաններին, խորհրդատուներին և հաշվապահներին աշխատել շրջանառության հարկովՓողոցային առևտրով զբաղվողները եղել են ՀՀԿ գրասենյակում և ծնկաչոք օգնություն խնդրելԿարեն Կարապետյանը ժամանում է ՀայաստանՀամբարձումյան Սիլվային մի հատ հարցրեք՝ իր տալու տեղը չփչացա՞վ չի՞ ցավում...
«Լֆիկի փողերով առած սվիտրս լավնա, ժողովուրդ ջան» (լուսանկարներ)Ստորագրահավաք՝ ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀորդորում եմ բոլորիդ, չօգտվել mogo.am ընկերության ծառայություններիցԴալմայի մոտ «պարում են» մեքենաները (տեսանյութ)Հրապարակվել է Հայխնայբանկում մինչև 1993 թ. ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցողների ցանկըՈւ դո՞ւ ես դուխից խոսում, արա´․ Ռոբերտ Քոչարյանի որդու պատասխանը՝ «Նավակ Ճոճողի»՝ Մարտի մեկի վերաբերյալ գրառմանըՍաշիկի տղա Հայկ Սարգսյանին հեղափոխական Հայկ Սարգսյանը տալու ա, անցնիԻրավիճակ է փոխվում. մեքենա պահելը ՀՀ-ում կդառնա թանկ հաճույքՕրենքի նոր նախագծով Կառավարությունը արգելում է փաստաբաններին, խորհրդատուներին և հաշվապահներին աշխատել շրջանառության հարկով«Երբ ընտանիքով որոշում էիք պատվիրել Տիգրան Նաղդալյանի սպանությունը․․․». Արամ Հարությունյան