Բասկետբոլի Հայաստանի չեմպիոնը հաղթեց
СпортՄեկնարկեց բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության երկրորդ տուրը:
Ա լիգայի 2018-19 թթ. մրցաշրջանի երկրորդ տուրի առաջին խաղում, «Արցախը» հավասար և համառ պայքարում 91:83 հաշվով առավելության հասավ «Էրեբունի Սեդարս»-ի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեցին Ալբերտ Թադևոսյանն ու Կոնստանտին Միրզոյանցը (Արցախ), ովքեր վաստակեցին 28-ական միավոր:
Երկրորդ տուրի հաջորդ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին, ժամը 18:00-ին: «Արագած»-ն ուժերը կչափի ՖԻՄԱ-ի հետ:
Հանդիպումը տեղի կունենա «Միկա» մարզահամալիրում: