Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Վանաձորում տեղի ունեցած կրակոցների մասին
АрменияՀՀ ոստիկանությունը հիվանդանոցից ահազանգ է ստացել, որ 3 քաղաքացի հրազենային վնասվածքով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Ինչպես նշել է ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ՝ շտապ Վանաձոր է մեկնել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գնդապետ Արտակ Կարապետյանը:
«Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու համար: Կատարվում է քննություն»,- հայտնեց Ջանոյանը: