Հայաստանի ու Կանադայի վարչապետերը՝ նույն գուլպաներով (լուսանկարներ)
ՀայաստանՖրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի պատվին երեկ երեկոյան վարչապետի նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք:
Արարողակարգի համաձայն՝ երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-կանադական հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին:
Փաշինյանն այդ ընթացքում Թրյուդոյին գուլպաներ է նվիրել:
«Ես մտածում էի՝ ինչո՞վ է հայտնի պարոն Թրյուդոն և ինչո՞վ եմ հայտնի ես, և ինչո՞վ կարող եմ ես մրցակցել մեր սիրելի վարչապետի հետ: Կարծում եմ, որ հայտնի եմ իմ սելֆիներով, իսկ պարոն Թրյուդոն՝ իր գուլպաներով: Եվ Հայաստանում կա մի ընկերություն, որը որոշել է, որ առանձնահատուկ նվեր պետք է անի երկուսիս՝ սրանով գուցե հիմք դնելով մի լավ բարեկամության: Այս գուլպաներից մեկն իմն է, պարոն վարչապետ, մեկը՝ Ձերը», – ասել է Ն.Փաշինյանը և հանձնել նվերը։
Այսօր արդեն հրապարակվել են լուսանկարներ, որոնցում վարչապետերը կրում են այդ գուլպաները:
Լուսանկարները՝ Արման Եղոյանի ֆեյսբուքյան էջից