Զոհրաբ Մնացականյանը Լյուքսեմբուրգում մասնակցելու է Արևելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը
Արտաքին ՔաղաքականՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կայցելի Լյուքսեմբուրգ, որտեղ hոկտեմբերի 15-ին մասնակցելու է Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։