Լևոն Մնացականյանը ծառայողական խորհրդակցություն է հրավիրել
ԱրցախՀոկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ՊԲ շտաբում հրավիրել է ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Ծառայողական խորհրդակցության ժամանակ քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ ու առաջիկա անելիքները, համապատասխան պաշտոնատար անձինք ցուցումներ ու հանձնարարականներ են ստացել պաշտպանական գերատեսչության ղեկավարի կողմից: