Times-ը տեղեկացել է Սթիվեն Հոքինգի վերջին մտավախության մասին
ԱշխարհԱյս տարի վախճանված անգլիացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգնի վերջին մտավախությունը գերմարդկանց ի հայտ գալն է եղել։ Այս մասին գրում է The Sunday Times պարբերականը։
Նշվում է, որ գիտնականի վերջին գրքում, որը լույս է տեսնելու հոկտեմբերի 16-ին, խոսքը ԴՆԹ–ի փոփոխմամբ գերմարդկանց մասին է։ Գիտնականի կարծիքով՝ Երկրի հարուստ բնակիչները կարող են մոդիֆիկացնել ԴՆԹ–ն, ինչը կբերի բանականության մակարդակի բարձրացման և առողջության և հիշողության բարելավման։
«Գերմարդկանց առաջացումն իր հետ լուրջ քաղաքական խնդիրների կբերի՝ չբարեփոխված մարդկանց հետ, որոնք ի վիճակի չեն լինի մրցակցել նրանց հետ»,– հայտարարել է Հոքինգը։
Նա հավելել է, որ չմոդիֆիկացված մարդիկ անիմաստ կդառնան կամ կմահանան։